«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ պարտատոմսերի հրապարակային առաջարկ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2019թ. հոկտեմբերի 23-ի թիվ 1/801Ա որոշմամբ գրանցված «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ազդագրի հիման վրա «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է 2019թ. նոյեմբերի 5-ին իրականացնել անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում (տարբերակիչ ծածկագիրը՝ AMNMCCB2JER8):
Որպես պարտատոմսերի երաշխավորված տեղաբաշխող հանդես է գալու ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն։ Պարտատոմսերի տեղաբաշխումը նախատեսվում է իրականացնել է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով, ընդ որում՝ 3,150,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով 315,000 հատ պարտատոմսերի թողարկումը և տեղաբաշխումը նախատեսվում է իրականացնել ստանդարտ փակ աճուրդի անցկացման միջոցով` բացառելով ոչ մրցակցային, ինչպես նաև լրիվ բավարարմամբ հայտերի ներկայացումը, իսկ մնացած 350,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 35,000 հատ պարտատոմսերը ձեռք են բերվելու ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից հայտերի բավարարման կտրման նվազագույն գնով՝ որպես շուկա ստեղծող՝ երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիության և ներդրումային գրավչության բարձրացման նպատակով։ Տեղաբաշխման արդյունքում Բորսայում չտեղաբաշխված ծավալը մինչև տեղաբաշխման օրվա ավարտը ձեռք է բերվում Տեղաբաշխողի կողմից կտրման նվազագույն գնով։ Հայտերի բավարարման կտրման նվազագույն գինը համապատասխանեցվելու է պարտատոմսերի տեղաբաշխմանը նախորդող 5 աշխատանքային օրերի դրությամբ ՀՀ ԿԲ կողմից հրապարակվող պետական պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերության կորի 36 ամսական ժամկետայնությանը համապատասխանող տոկոսադրույքների միջինին 50 բազիսային կետով գերազանցող արժեքին:
Պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդին անմիջապես կարող են մասնակցել միայն Բորսայի անդամները, որոնց ցանկը հասանելի է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ պաշտոնական կայքում` http://amx.am:
Բորսայի անդամ չհանդիսացող ներդրողները կարող են աճուրդին մասնակցել (օգտվել առաջարկից) Բորսայի անդամների միջոցով` վերջիններիս կողմից սահմանված կարգով և պայմաններով:
Հետևյալ հղումով կարող եք ծանոթանալ պարտատոմսերի թողարկման Ազդագրին։
Էջը թարմացվել է` 04.11.2019 | 10:31
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: