 
                Фора-Онлайн հավելվածով հաշիվների համալրումներ հեռախոսահամարով «МИГ»
Բանկը ՌԴ բանկերի դեմ կիրառված պատժամիջոցների արդյունքում դադարեցրել է «Фора Онлайн» դրամական փոխանցումների ծառայության սպասարկումը
«Фора онлайн» բջջային հավելվածի օգտատերերը հեռախոսահամարով կարող են գումար փոխանցել ՌԴ-ից ՀՀ՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ քարտապան/հաշվետեր ֆիզիկական անձ հաճախորդներին:
1.ՌԴ Ֆորա բանկից փոխանցում իրականացնելու համար փոխանցողին անհրաժեշտ է.
«Фора онлайн» համակարգում ընտրել «Платежи» → «За рубеж» → «По номеру телефона»։
Որպես բանկ ընտրել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն, փոխանցումը ստացողի հեռախոսահամարը (որը վերջինս տրամադրել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ին), մուտքագրել փոխանցվող գումարի չափը։
Ստուգել ստացողի անուն-ազգանունը և հաստատել փոխանցումը։
2.ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ից փոխանցումը ստանալու համար ստացողին անհրաժեշտ է․
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ում ունենալ քարտային և/կամ ընթացիկ հաշիվներ։
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ին տրամադրված բջջային հեռախոսահամարը լինի փոխանցումը ստացողի գործող հեռախոսահամար, որը պետք է տրամադրի Ֆորա Բանկից փոխանցում կատարողին։
| Գործառնության տեսակ | Սակագներ | 
| Փոխանցման ուղղություն | ՌԴ-ից ՀՀ | 
| Ուղարկող բանկ | Фора-Банк | 
| Ստացող բանկ | ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ | 
| Փոխանցման արժույթ | ՌԴ ռուբլի | 
| Ստացման արժույթ | *ՀՀ դրամ | 
| Փոխանցման շահառուի նկարագիր | ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ ՀՀ դրամ հաշվետեր ֆիզիկական անձ հաճախորդ | 
| Փոխանցման ստացում | Անկանխիկ՝ շահառուի ՀՀ դրամով ընթացիկ կամ քարտային հաշվին | 
| Փոխանցման արագություն | Ակնթարթային | 
| Համակարգի հասանելիություն | Շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով | 
| Փոխանցման համար ուղարկողից գանձվող միջնորդավճար | Համաձայն Ֆորա Բանկի կողմից սահմանված սակագների | 
| Ստացման համար շահառուից գանձվող միջնորդավճար | Չի գանձվում | 
| Միջոցների կանխիկացում | Տվյալ հաշվի կամ վճարային քարտի սակագները կարգավորող փաստաթղթի համաձայն | 
*Հաշվեհամարի ընտրությունը կատարվում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից՝ իր ներքին ընթացակարգերով սահմանված առաջնահերթության համաձայն։ Մինչև փոխանցման գումարը շահառուի հաշվին կրեդիտագրելն ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն իրականացնում է փոխանցված գումարի փոխարկում ՌԴ ռուբլուց ՀՀ դրամի՝ տվյալ պահին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում գործող փոխարժեքների համաձայն։
Էջը թարմացվել է` 06.03.2025 | 10:35
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
