header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
SWIFT փոխանցում
Կիսվել`

SWIFT փոխանցում

Կատարե՛ք SWIFT փոխանցումներ՝ առանց գումարի սահմանափակման, մրցունակ միջնորդավճարով և տարբեր արժույթներով։ 

 

 

 

 

Սակագներ
Փոխանցում ԱՄՆ դոլարով

Թղթակից բանկի ծախսերը կրում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն, իսկ առկայության դեպքում բոլոր միջնորդ բանկերի ծախսերը գանձվում են փոխանցվող գումարից (OUR տարբերակ)

0.1%, նվազագույնը` 7,000 ՀՀ դրամ,

առավելագույնը` 55,000 ՀՀ դրամ

Թղթակից և բոլոր միջնորդ բանկերի ծախսերը գանձվում են փոխանցվող գումարից (SHA/BEN տարբերակ)

0.1%, նվազագույնը` 5,500 ՀՀ դրամ, առավելագույնը` 15,000 ՀՀ դրամ

Անկախ փոխանցման ծախսային տարբերակից դեպի Ռուսաստան 

0.15%, նվազագույնը` 50,000 ՀՀ դրամ, առավելագույնը` 100,000 ՀՀ դրամ, հավելյալ գանձվում է թղթակից բանկի ծախսը՝ 200 եվրո, որի գանձումը կատարվում է ՀՀ դրամով

Անկախ փոխանցման ծախսային տարբերակից դեպի  Բելառուս

0.15%, նվազագույնը` 50,000 ՀՀ դրամ, առավելագույնը` 100,000 ՀՀ դրամ

Անկախ փոխանցման ծախսային տարբերակից դեպի Վրաստան 7,000 ՀՀ դրամ

Փոխանցումներ ԵՎՐՈ-ով

Թղթակից բանկի ծախսերը կրում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն, իսկ առկայության դեպքում բոլոր միջնորդ բանկերի ծախսերը գանձվում են փոխանցվող գումարից (OUR տարբերակ) 0.1%, նվազագույնը` 7,000 ՀՀ դրամ, առավելագույնը` 55,000 ՀՀ դրամ
Թղթակից և բոլոր միջնորդ բանկերի ծախսերը գանձվում են փոխանցվող գումարից  (SHA/BEN տարբերակ)

0.1%, նվազագույնը` 7,000 ՀՀ դրամ, առավելագույնը` 25,000 ՀՀ դրամ

Անկախ փոխանցման ծախսային տարբերակից դեպի Ռուսաստան

0.15%, նվազագույնը` 50,000 ՀՀ դրամ, առավելագույնը` 100,000 ՀՀ դրամ, հավելյալ գանձվում է թղթակից բանկի ծախսը՝ 200 եվրո, որի գանձումը կատարվում է ՀՀ դրամով

Անկախ փոխանցման ծախսային տարբերակից դեպի Բելառուս

0.15%, նվազագույնը` 50,000 ՀՀ դրամ, առավելագույնը` 100,000 ՀՀ դրամ

Անկախ փոխանցման ծախսային տարբերակից դեպի Վրաստան 7,000 ՀՀ դրամ
Փոխանցումներ ՌԴ ռուբլով
Փոխանցումները կատարվում են OUR տարբերակով 0.1%, նվազագույնը` 2,000 ՀՀ դրամ, առավելագույնը` 30,000 ՀՀ դրամ
Փոխանցումներ վրացական լարիով
Փոխանցումները կատարվում են OUR տարբերակով 7,000 ՀՀ դրամ
Փոխանցումներ Չինական յուան և ՄԱԷ դիրհամ
Փոխանցումները կատարվում են OUR տարբերակով

0.15%, նվազագույնը` 7,000  ՀՀ դրամ, առավելագույնը` 55,000 ՀՀ դրամ

Փոխանցումներ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ում գնանշվող այլ արժույթներով
Փոխանցումները կատարվում են OUR տարբերակով

0.15%, նվազագույնը` 10,000 ՀՀ դրամ, առավելագույնը` 55,000 ՀՀ դրամ

Այլ ծառայություններ
Թղթակից բանկերից ստացված արտարժութային անպարզ գումարների ետ վերադարձ, վավերապայմանների ճշգրտում: 5%, առավելագույնը` 7,000 ՀՀ դրամ
ՀՀ տարածքից  դուրս կատարված փոխանցումների վերաբերյալ ստացված հարցմանը տրված պարզաբանում կամ հաճախորդի գրավոր հայտի հիման վրա հարցումների իրականացում, պայմանների փոփոխում, չեղյալ համարում 15,000 ՀՀ դրամ
ՀՀ տարածքում ցանկացած արժույթով կատարված  փոխանցման  վերաբերյալ հաճախորդի գրավոր հայտի հիման վրա հարցումների իրականացում, պայմանների փոփոխում, չեղյալ համարում  1,000 ՀՀ դրամ
Ցանկացած արժույթով կատարված ներբանկային  փոխանցման  վերաբերյալ հաճախորդի գրավոր հայտի հիման վրա հարցումների իրականացում, պայմանների փոփոխում, չեղյալ համարում 500 ՀՀ դրամ
SWIFT հաղորդագրության պատճենների տրամադրում (ըստ հաճախորդի պահանջի, յուրաքանչյուր փաստաթղթի համար) 1,000 ՀՀ դրամ*
SWIFT փոխանցման GPI կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում (ըստ հաճախորդի պահանջի, յուրաքանչյուր փաստաթղթի համար) 1,000 ՀՀ դրամ*

*Ներառյալ ԱԱՀ

  • Պահանջվող փաստաթղթերը ՀՀ տարածքից դուրս ուղարկելիս հաշվետիրոջից լրացուցիչ գանձվում են ուղարկման ծախսերը
  • Փոխանցումներն իրականացվում են մեկ բանկային օրվա ընթացքում:
  • Եթե փոխանցվող միջոցներն արդեն վճարված են, ապա Բանկը պատասխանատվություն չի կրում գումարների վերադարձման համար:
  • Պահանջվող փաստաթղթերը ՀՀ տարածքից դուրս ուղարկելիս հաշվետիրոջից լրացուցիչ գանձվում են ուղարկման ծախսերը:
  • Փոխանցված գումարի հետ վերադարձի հետ կապված բանկի ծախսերը կատարվում են Հաճախորդի հաշվին, եթե գումարի հետ վերադարձի գործընթացը բխել է Հաճախորի կողմից ներկայացվածծ վավերապայմանների անճշտությունից։

 

Ուշադրություն

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում տալ լրացուցիչ հարցեր։

Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում։

Զգուշացե՛ք զեղծարարությունից

Միջազգային SWIFT փոխանցում կատարելիս անհրաժեշտ է լինել զգոն։

Գործընկերոջից  հաղորդագրություն ստանալու դեպքում, որտեղ նշվում է, որ վերջինիս կազմակերպության բանկային տվյալները փոխվել են, կամ նոր գործընկերը ներկայացրել է բանկային վավերապայմաններ, որտեղ փաստացի արտացոլված են այլ պետության բանկային վավերապայմանները /գործընկերոջ հասցեն և բանկի հասցեն էականորեն տարբեր երկրներում են/ մինչև փոխանցում կատարելը անհրաժեշտ է

  • Գործընկերոջ հետ կրկնակի ստուգել տվյալները
  • Հստակեցնել՝ արդյոք գործընկերոջ բանկը այլ պետությունում է, գործընկերը՝ այլ
  • Կապ հաստատել գործընկերոջ հետ այլ կապուղով (հեռախոս)
  • Համոզվել, որ նամակը ուղարկվել է պաշտոնական էլ․ հասցեից

Զեղծարարները հաճախ օգտագործում են կեղծ էլ․ նամակներ և փոփոխված հաշվի տվյալներ

Էջը թարմացվել է` 16.03.2026 | 13:11

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: