header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Տեղաբաշխվեցին ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ընկերության պարտատոմսերը
Կիսվել`
30.03.2023

Տեղաբաշխվեցին ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ընկերության պարտատոմսերը


Տեղեկացնում ենք, որ 2023թ. մարտի 30-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից տեղաբաշխվեցին ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՎՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված 5,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 12 տոկոս տարեկան եկամտաբերությամբ, 3 տարի մարման ժամկետով 500,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմսեր, որոնցից 450,000 հատ պարտատոմսերը տեղաբաշխվեցին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում, իսկ մնացած 50,000 հատ պարտատոմսերը վաճառվեցին տեղաբաշխող և Շուկա ստեղծող հանդիսացող ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ -ին՝ պարտատոմսերի ազդագրի համաձայն:

Հատկանշական է, որ «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով 450,000 հատ պարտատոմսերի համար որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցող Բորսայի 5 անդամների կողմից ներկայացված ընդհանուր պահանջարկը կազմեց  5,719,343,598.00 ՀՀ դրամ: Բորսայում տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմեց 12.1078%:

Տեղաբաշխման վերաբերյալ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով․

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

Էջը թարմացվել է` 05.04.2023 | 12:26

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: