header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Մեր համաֆինանսավորմամբ կառուցապատվեց «ԻնՍպորտ Սյունիք» մարզաառողջարանը
Կիսվել`
17.01.2023

Մեր համաֆինանսավորմամբ կառուցապատվեց «ԻնՍպորտ Սյունիք» մարզաառողջարանը


Հունվարի 14-ին՝ ժամը 17։00-ին, Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի է ունեցել մարզային ամենամեծ սպորտային ակումբի՝ «ԻնՍպորտ Սյունիքի» բացման արարողությունը, որը հնարավոր դարձավ կյանքի կոչել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի համաֆինանսավորմամբ։

2013թ․-ին հուշագրի ստորագրմամբ է մեկնարկել երկարամյա և հուսալի համագործակցությունն ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի և «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի միջև, սակայն առաջին խոշոր վարկը տրամադրվել է 2013թ․-ի օգոստոսին, երբ մեկնարկեցին Ծարավ Աղբյուրի և Պարույր Սևակի ծրագրերի շինարարական աշխատանքները։ «ԻնՍպորտ Սյունիք» մարզաառողջարանային հաստատության կառուցապատման աշխատանքները մեկնարկեցին 2019թ․-ին, սակայն կանգ առան Covid-19 համաճարակի և դրան հաջորդող պատերազմի պատճառով՝ նոր թափ առնելով 2022թ․-ի մարտից՝ լրացուցիչ ֆինանսավորմամբ։

««ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի հետ մեր գործընկերության անցած ճանապարհն ունի 12 տարվա պատմություն, որը կառուցվել և զարգացել է փոխվստահության ամուր հիմքերի վրա։ Մեզ շատ է ոգևորում այն փաստը, որ ֆինանսական ներդրումներն ուղղվել են Կապան քաղաքում ծրագրի իրականացմանը՝ նպաստելով ոչ միայն կառուցապատման ոլորտի զարգացմանը սահմանամերձ գոտիում, այլև աշխատատեղերի ավելացմանն ու առողջ ապրելակերպին»,- նշել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Վարչության նախագահ Մհեր Անանյանը։

Էջը թարմացվել է` 17.01.2023 | 12:29

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: