header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ՖԻՆՔԱ-ի $ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի 1-ին օրվա արդյունքները
Կիսվել`
16.11.2022

ՖԻՆՔԱ-ի $ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի 1-ին օրվա արդյունքները


Տեղեկացնում ենք, որ 2022թ. նոյեմբերի 16-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից տեղաբաշխվեցին ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված 1,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 7.5 տոկոս տարեկան եկամտաբերությամբ, 2 տարի մարման ժամկետով 40,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը, որոնցից 34,000 հատ պարտատոմսերը տեղաբաշխվեցին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում, իսկ մնացած 6,000 հատ պարտատոմսերը վաճառվեցին տեղաբաշխող և Շուկա ստեղծող հանդիսացող ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ -ին՝ պարտատոմսերի ազդագրի համաձայն:

Հատկանշական է, որ «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով   34,000 հատ պարտատոմսերի համար որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցող Բորսայի 7 անդամների կողմից ներկայացված ընդհանուր պահանջարկը կազմեց 850,505.26 ԱՄՆ դոլար: Բորսայում տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմեց 7.4677%:

Տեղաբաշխման վերաբերյալ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

Էջը թարմացվել է` 17.11.2022 | 17:58

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: