header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
«4090» հիմնադրամի հետ միասին՝ հանուն պատերազմի մասնակիցների կրթության
Կիսվել`
25.10.2022

«4090» հիմնադրամի հետ միասին՝ հանուն պատերազմի մասնակիցների կրթության


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերությունն ու «4090 Բարեգործական» հիմնադրամը ձեռք ձեռքի՝ հանուն պատերազմի մասնակիցների կրթության և կրթության իրավունքի իրացման։ 

Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ նոյեմբերի  16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Սիմֆոնիկ Մանսուրյան» բարեգործական համերգը, որի ողջ հասույթն ուղղվելու է «4090 Բարեգործական» հիմնադրամին։ Տոմսերը կարող եք գնել www.tomsarkgh.am կայքից, իսկ կորպորատիվ հայտերի դեպքում՝ info@4090foundation.am:

Համերգը կազմակերպվելու է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության գլխավոր հովանավորությամբ  և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ։

Համերգի ընթացքում հնչելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի հեղինակած երաժշտությունը՝  նվագախմբի կատարմամբ և «Հայֆիլմ»-ից կինոդրվագների ուղեկցությամբ։

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի Վարչության նախագահ Մհեր Անանյանը հավատացած է, որ հայրենիքի պաշտպանների կյանքի որակը կարելի է փոխել կրթության միջոցով՝ գաղափարակից լինելով և կանգնելով «4090 Բարեգործական» հիմնադրամի կողքին։ 

«Սիմֆոնիկ Մանսուրյան» բարեգործական համերգն այս տարվա մեր ամփոփիչ և ամենասպասված միջոցառումն է, որը ևս մեկ հնարավորություն է քաջալերելու պատերազմի մասնակից մեր հայրենակիցներին և լավ առիթ ոչ միայն հանրության անմիջական մասնակցությամբ ապահովել մեր շահառուների 2022-2023թթ․-ի ուստարվա կրթավճարի մի մասը, այլ նաև ըմբոշխնել մաեստրոյի անզուգական երաժշտությունը մեր լավ գործընկեր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Եվ մենք երախտապարտ ենք, որ Հայաստանում կան սոցիալապես պատասխանատու ընկերություններ՝ ի դեմս ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի, որոնց համար կրթությունը կարևոր է, իսկ պատերազմի մասնակցի սխրանքն՝ անգին», - ասել է «4090 Բարեգործական» հիմնադրամի Գործադիր տնօրեն Իրինա Փահլևանյանը։

«Մեր կողմից իրականացված յուրաքանչյուր սոցիալական ծրագրի հիմքում ընկած է գաղափարը, առանց որի պարզապես անհնար կլիներ կյանքի կոչել որևէ նախաձեռնություն։ Ուրախ ենք, որ մեր համեստ մասնակցությունն ունենք այս ինքնատիպ և ազգանվեր նախաձեռնության իրականացման մեջ։ Եվ առհասարակ, պետք է կրթենք և կրթվենք օր առաջ, ժամ առաջ և րոպե առաջ՝ հանուն գիտահեն և, հետևաբար, հզոր պետության», - նշել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի Հասարակայնության հետ կապերի գծով Գործադիր տնօրենի խորհրդական Աննա Ալլահվերդյանը:

 

 

Էջը թարմացվել է` 27.10.2022 | 09:29

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: