Օնլայն բանկինգ
Հաջողությամբ ավարտվեց 23-րդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումը
Կիսվել`
12.09.2022

Հաջողությամբ ավարտվեց 23-րդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումը


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն սույն թվականի սեպտեմբերի 12-ին ավարտեց 23-րդ թողարկման դոլարային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը: Պարտատոմսերի նկատմամբ մեծ պահանջարկով պայմանավորված՝ տեղաբաշխումն ավարտվեց նախատեսված 3 ամսյա ժամանակահատվածի փոխարեն ընդամենը 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Թողարկման ծավալը կազմում է 3 մլն ԱՄՆ դոլար տարեկան 4.25 % եկամտաբերությամբ, 27 ամիս մարման ժամկետով: Պարտատոմսերը ձեռք են բերվել 6 ֆիզիկական և 2 իրավաբանական անձանց կողմից: Ծավալային առումով ներդրողների 35%-ը կազմել են ֆիզիկական անձինք, իսկ 65%-ն իրավաբանական անձինք:

23-րդ թողարկման պարտատոմսերը hնարավորինս սեղմ ժամկետներում կցուցակվեն Հայաստանի Ֆոնդային բորսայում` ապահովելով ազատ շրջանառություն։ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ–ի կողմից գնանշող ընկերություն է ընտրվել «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությունը։

Հավելենք, որ ներկայումս շրջանառության մեջ են գտնվում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից նախկինում թողարկված երեք դոլարային  պարտատոմսեր, որոնք գնանշվում են Հայաստանի Ֆոնդային բորսայում:

 

Էջը թարմացվել է` 12.09.2022 | 17:40

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: