Օնլայն բանկինգ
Հաջողությամբ տեղաբաշխվեցին ՖԻՆՔԱ-ի դրամային պարտատոմսերը
Կիսվել`
21.06.2022

Հաջողությամբ տեղաբաշխվեցին ՖԻՆՔԱ-ի դրամային պարտատոմսերը


Տեղեկացնում ենք, որ 2022թ. հունիսի 21-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից հաջողությամբ տեղաբաշխվեցին ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված 250,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 12.5 տոկոս տարեկան եկամտաբերությամբ, 2 տարի մարման ժամկետով 25 հազար հատ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը, որոնցից 21,250 հատ պարտատոմսերը տեղաբաշխվեցին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում, իսկ մնացած 3,750 հատ պարտատոմսերը վաճառվեցին տեղաբաշխող և Շուկա ստեղծող հանդիսացող ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ -ին՝ պարտատոմսերի ազդագրի համաձայն:

Հատկանշական է, որ «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով 21,250 հատ պարտատոմսերի համար որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցող Բորսայի 5 անդամների կողմից ներկայացված ընդհանուր պահանջարկը կազմեց 269,223,288.00 ՀՀ դրամ (Երկու հարյուր վաթսունինը միլիոն երկու հարյուր քսաներեք հազար երկու հարյուր ութսունութ) ՀՀ դրամ: Բորսայում տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմեց 12.4780%:

Տեղաբաշխման վերաբերյալ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

Էջը թարմացվել է` 22.06.2022 | 16:05

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: