header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Հանդիսանում ենք «ՖԻՆՔԱ»-ի պարտատոմսերի տեղաբաշխող
Կիսվել`
09.06.2022

Հանդիսանում ենք «ՖԻՆՔԱ»-ի պարտատոմսերի տեղաբաշխող


2022թ․-ի հունիսի 21-ից հունիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը կտեղաբաշխի «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային դրամային և դոլարային պարտատոմսերը։

Տեղաբաշխումն իրականցվելու է ստանդարտ փակ աճուրդի եղանակով։ Ընդորում, նախորդ տեղաբաշխման օրվա չտեղաբաշխված մնացորդը տեղափոխվելու է հաջորդ տեղաբաշխման օր մինչև ամբողջական ծավալի տեղաբաշխումը։

«Ի դեպ, տեղաբաշխման աճուրդի յուրաքանչյուր օրվա արդյունքները հրապարակվելու են ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ և «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պաշտոնական ինտերնետային կայքերում՝ www.araratbank.am, www.finca.am», - նշել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿի Ներդրումային ծառայությունների վարչության ղեկավար Անահիտ Շաքարյանը։

Ինչպես տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից, տեղաբաշխվելու են 12,5% արժեկտրոնային տարեկան եկամտաբերությամբ, 250,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով և 6,5% արժեկտրոնային տարեկան եկամտաբերությամբ, 2,500,000 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսեր։

Մեկ դրամային պարտատոմսի անվանական արժեքը կկակզմի 10,000 ՀՀ դրամ, իսկ մեկ դոլարային պարտատոմսի անվանական արժեքը՝ 25 ԱՄՆ դոլար։ Թե՛ դրամային, թե՛ դոլարային պարտատոմսերի շրջանառության ժամկետը՝ 24 ամիս։

Էջը թարմացվել է` 21.06.2022 | 14:40

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: