Օնլայն բանկինգ
Հաջողությամբ ավարտեց 22-րդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումը
Կիսվել`
03.05.2022

Հաջողությամբ ավարտեց 22-րդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումը


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն սույն թվականի մայիսի 02-ին ավարտեց 22-րդ թողարկման դոլարային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը: Պարտատոմսերի նկատմամբ մեծ պահանջարկով պայմանավորված՝ տեղաբաշխումն ավարտվեց նախատեսված 3 ամսյա ժամանակահատվածի փոխարեն ընդամենը 8 աշխատանքային օրվա ընթացքում:

Թողարկման ծավալը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար տարեկան 4.75 % եկամտաբերությամբ, 27 ամիս մարման ժամկետով: Պարտատոմսերը ձեռք են բերվել 70 ֆիզիկական և 2 իրավաբանական անձանց կողմից: Ծավալային առումով ներդրողների 82%-ը կազմել են ֆիզիկական անձինք, իսկ 18%-ն իրավաբանական անձինք:

14 աշխատանքային օրվա ընթացքում 22-րդ թողարկման պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի Ֆոնդային բորսայում` ապահովելով ազատ շրջանառություն։ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ–ի կողմից գնանշող ընկերություն է ընտրվել «ԱՅԴԻ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությունը։

Հավելենք, որ ներկայումս շրջանառության մեջ են գտնվում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից նախկինում թողարկված երեք դոլարային  պարտատոմսեր, որոնք գնանշվում են Հայաստանի Ֆոնդային բորսայում:

Էջը թարմացվել է` 18.05.2022 | 14:53

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: