header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Տեղաբաշխվեցին ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ պարտատոմսերը
Կիսվել`
20.04.2022

Տեղաբաշխվեցին ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ պարտատոմսերը


Տեղեկացնում ենք, որ 2022թ. ապրիլի 20-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից տեղաբաշխվեցին ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ի 72,850,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 12.5 տոկոս տարեկան եկամտաբերությամբ, 2 տարի մարման ժամկետով  7,285 հատ դրամային արժեկտրոնային պարտատոմսեր, որոնցից 2,785 հատ պարտատոմսերը տեղաբաշխվեցին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում, իսկ 4,500 հատ պարտատոմսերը վաճառվեցին տեղաբաշխող և Շուկա ստեղծող հանդիսացող ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ –ին, և 1,053,250 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 6.5 տոկոս տարեկան եկամտաբերությամբ, 2 տարի մարման ժամկետով, 42,130 հատ դոլարային արժեկտրոնային պարտատոմսերը, որոնցից 33,730 հատ պարտատոմսերը տեղաբաշխվեցին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում, իսկ մնացած 8,400 հատ պարտատոմսերը վաճառվեցին տեղաբաշխող և Շուկա ստեղծող հանդիսացող ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ -ին՝ պարտատոմսերի ազդագրի համաձայն:

Հատկանշական է, որ ձևավորված պահանջարկի արդյունքում տեղաբաշխված դրամային պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմեց 12.4481%, կտրման եկամտաբերությունը՝  12.50%, իսկ դոլարային պարտատոմսերինը՝ համապատասխանաբար՝ 6.4510% և 6.50%։

Տեղաբաշխման վերաբերյալ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

 

 

Էջը թարմացվել է` 27.06.2022 | 17:36

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: