header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Տեղաբաշխվեցին ՖԻՆՔԱ-ի պարտատոմսերը
Կիսվել`
10.02.2022

Տեղաբաշխվեցին ՖԻՆՔԱ-ի պարտատոմսերը


Տեղեկացնում ենք, որ 2022թ. փետրվարի 10-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից հաջողությամբ տեղաբաշխվեցին ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված 1,400,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 12 տոկոս տարեկան եկամտաբերությամբ, 3 տարի մարման ժամկետով 140,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը, որոնցից 119,000 հատ պարտատոմսերը տեղաբաշխվեցին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում, իսկ մնացած 21,000 հատ պարտատոմսերը վաճառվեցին տեղաբաշխող և Շուկա ստեղծող հանդիսացող ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ -ին՝ պարտատոմսերի ազդագրի համաձայն:

Հատկանշական է, որ «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով 119,000 հատ պարտատոմսերի համար որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցող Բորսայի 7 անդամների կողմից ներկայացված ընդհանուր պահանջարկը կազմեց 1,243,748,307.15 ՀՀ դրամ (Մեկ միլիարդ երկու հարյուր քառասուներեք միլիոն յոթ հարյուր քառասունութ հազար երեք հարյուր յոթ ամբողջ տասնհինգ) ՀՀ դրամ: Բորսայում տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմեց 11.8368%:

Տեղաբաշխման վերաբերյալ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով․

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

 

Էջը թարմացվել է` 11.02.2022 | 11:12

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: