header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Բաց մրցույթ
Կիսվել`
09.02.2022

Բաց մրցույթ


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն շարժական և անշարժ գույք գնահատող ընկերությունների հետ համագործակցության պայմանագրեր կնքելու նպատակով 2022 թվականի փետրվարի 10-ից մինչև փետրվարի 21-ը կազմակերպում է մրցույթ:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող կազմակերպությունները կարող են մրցութային հայտեր ներկայացնել Բանկի գտնվելու վայր` ք.Երևան, Բուզանդի 87-րդ շենք, թիվ 85 հասցեով: Մրցութային հայտերը կարող են ներկայացվել առձեռն (աշխատանքային օրերին ժամը 09։00-ից մինչև 16։00-ն) կամ ուղարկվել պատվիրված նամակով: Հայտերն ընդունվում են մինչև 2022 թվականի փետրվարի 21-ի ժամը 16:00-ն։

Մրցույթի պայմաններն են՝

  1. Անշարժ գույք գնահատելու որակավորման վկայականի առկայություն,
  2. Անշարժ ու շարժական գույք գնահատելու առնվազն հինգ և ավելի տարվա անընդմեջ աշխատանքային փորձ,
  3. Գնահատող առնվազն երկու որակավորված մասնագետ, ոորնք ունեն նվազագույնը մեկ տարվա անընդմեջ աշխատանքային փորձ՝ անշարժ և շարժական գույք գնահատելու ոլորտում,
  4. Երկու և ավելի բանկերի հետ առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ,
  5. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲ ընկերությունում 5 միլիոն ՀՀ դրամի ավանդի առկայություն,
  6. Մրցունակ սակագնային քաղաքականություն,
  7. ՀՀ տարածքում գործող ապահովագրական ընկերությունում 50 միլիոն ՀՀ դրամի ապահովագրության առկայություն։

Մրցույթի վերաբերյալ տեղեկատվությունը կարելի է ստանալ համացանցի Բանկի տնային էջից` www.araratbank.am: Մրցույթի վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում կարող եք դիմել յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:00-ից մինչև 18:00-ը, Գույքի գնահատման բաժնին (հեռ. 010 592323):

Մրցույթում հաղթող անձի (անձանց) հետ կկնքվի համապատասխան պայմանագիր:

Մրցույթին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և հաղթողին որոշելու կարգը սահմանված է Բանկի «Անշարժ և շարժական գույք գնահատող ընկերությունների ընտրության ընթացակարգ»-ով, որին կարելի է ծանոթանալ և դրա պատճենները ստանալ Բանկի գլխամասային գրասենյակում` յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-ից մինչև 16:00-ն:

Մրցույթում ծածկագրեր չեն կիրառվում:

Մրցույթի մասնակցության վճարը կազմում է 10,000 ՀՀ դրամ, որը ենթակա է կանխիկ վճարման Բանկի դրամարկղ կամ Բանկի 15100823542735 հաշվեհամարին:

Մրցույթի հայտերը կբացվեն և կամփոփվեն 2022 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 16։00-ին։

Էջը թարմացվել է` 11.02.2022 | 12:40

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: