Օնլայն բանկինգ
Global Finance․ Ճանաչվել ենք Հայաստանի «Լավագույն ենթապահառու բանկ»
Կիսվել`
11.10.2021

Global Finance․ Ճանաչվել ենք Հայաստանի «Լավագույն ենթապահառու բանկ»


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիտական թիմի կողմից ճանաչվել է Հայաստանի «Լավագույն ենթապահառու բանկ»:

Որոշում կայացնելիս «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիական թիմը հաշվի է առել հաճախորդների սպասարկման որակը, մրցակցային սակագները, տեխնիկական ապահովվածությունը, բիզնեսի անընդհատության ապահովումը, տեղական շուկաների և օրենքների իմացությունն ու այլ չափանիշներ։

Տեղեկանք.  «Global Finance Magazine»   ամսագիրը տպագրվում է 1987թ.-ից  և աշխարհի 180 երկրում ունի  ավելի քան  50 000  բաժանորդ: Ամսագրի թիրախային լսարանն  աշխարհի  խոշորագույն մասնավոր և պետական ֆինանսական կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչներն են: Ամսագիրը վերլուծում է 192-ից ավել երկրների կարևորագույն ֆինանսական ցուցանիշները:  

Էջը թարմացվել է` 12.10.2021 | 10:01

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: