header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Բաց մրցույթ
Կիսվել`
15.09.2021

Բաց մրցույթ


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն մատակարար կազմակերպությունների ընտրության նպատակով 2021 թվականի սեպտեմբերի 22-ից կազմակերպում է բաց մրցույթ։    Ստորև ներկայացվում է ապրանքների տեսակը, անվանումը և քանակը:

N Ապրանքի անվանումը Քանակը
1



POS տերմինալ հետևյալ չափանիշներով՝

  • Շարժական

  • 3G կապ ապահովող
  • Ծրագրային ապահովման առնվազն 5 տարի ժամկետով
40



Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են մրցութային հայտեր ներկայացնել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ` ք.Երևան, Բուզանդի փողոց, 87-րդ շենք, թիվ 85 հասցեով։ Մրցութային հայտերը կարող են ներկայացվել առձեռն (աշխատանքային օրերին ժամը 09։00-ից մինչև 16։00-ն) կամ ուղարկվել պատվիրված նամակով։ Հայտերն ընդունվում են մինչև 2021 թվականի սեպտեմբերի 28-ը ժամը 16։00-ն։

  • Մրցույթում հաղթող անձի (անձանց) հետ կկնքվի ապրանքի մատակարարման պայմանագիր։

  • Մրցույթի մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և հաղթողին որոշելու կարգը սահմանված է մրցույթի կանոնակարգով։

  • Մրցույթում ծածկագրեր չեն կիրառվում։

  • Մրցույթի հայտերի բացումը և ամփոփումը կիրականացվի 2021 թվականի սեպտեմբերի 29-ին։

  • Մրցույթի կանոնակարգին կարելի է ծանոթանալ ինչպես նաև դրա պատճենները ստանալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գրասենյակում` յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09։00-ից մինչև 16։00-ն։

Մրցույթի անցկացման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ ։

Էջը թարմացվել է` 22.09.2021 | 17:33

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: