header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Ֆինանսավորվել են երեխաների մասնակցությունն Արմաթ տեխնոճամբարին
Կիսվել`
14.07.2021

Ֆինանսավորվել են երեխաների մասնակցությունն Արմաթ տեխնոճամբարին


Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից նախաձեռնած Արմաթ տեխնոճամբարը հանդիսանում է ինժեներական, ծրագրավորման և ռոբոտաշինության նախնական գիտելիքների ու հմտությունների ձևավորման յուրօրինակ հարթակ: Ճամբարը մեկնարկել էր հուլիսի 1-ին Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, որին մասնակցել են Հայաստանի բոլոր մարզերից 225 հոգի:

Կարևորելով ՏՏ ոլորտի զարգացումը մեր երկրում և երեխաների կրթությունը այդ ոլորտում՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը հոգացել է Բանկի այն աշխատակիցների երեխաների մասնակցության ծախսերը, որոնք հանդիսանում են Արմաթի սաներ և հետևաբար ունեն ՏՏ նախնական և հիմնական գիտելիքներ:

«Հասարակությունն ընկալում է բանկերին որպես վարկ տրամադրող և տարատեսակ ֆինանսական գործարքներ իրականացնող կառույցներ: Անշուշտ այդպես է, սակայն պետք է ասեմ, որ հատկապես վերջին տարիներին բանկերը բավականին ակտիվացել են սոցիալական ծրագրեր իրականացնելու գործում, որոնք չեն ենթադրում որևէ շահույթ: Այսօր ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն առավել քան երբևէ իրականացնում է ԿՍՊ ծրագրեր՝ հանդես գալով որպես սոցիալապես պատասխանատու կառույց: Ուրախությամբ պետք է նշեմ, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը ֆինանսավորեց մեր աշխատակիցների երեխաների մասնակցությունը Արմաթ ճամբարին. անչափ կարևոր ներդրում, որը հետագայում, վստահ եմ, իր արդյունքը կունենա: Ցանկանում ենք, որ այս նախաձեռնությունը վարակիչ ազդեցություն ունենա ֆինանսաբանկային համակարգի վրա: Մենք բոլորս պետք է գանք այն գիտակցության, որ, ներդրում կատարելով երեխաների կրթության մեջ, կերտում ենք մեր երկրի բարեկեցիկ ապագան», - ասել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի Հասարակայնության հետ կապերի գծով Գործադիր տնօրենի խորհրդական Աննա Ալլահվերդյանը:

«Մեր բանկը մի մեծ ընտանիք է, որտեղ մենք հոգ ենք տանում ոչ միայն մեր աշխատակիցների, այլև մեր երեխաների մասին: Դրա մասին է վկայում Բանկի կողմից կազմակերպված հունիսմեկյան միջոցառումը և աշխատակիցների երեխաների մասնակցությունը Արմաթ ամենամյա տեխնոճամբարին, որը նախատեսված էր ավելի բարձր տարիքային խմբի համար: Նշված միջոցառումները նաև ոչ նյութական խրախուսման յուրահատուկ ձևեր են մեր աշխատակիցների համար: Հատկանշական է, որ թե՛ Գլխամասային գրասենյակը, թե՛ Երևանում ու մարզերում տեղակայված մասնաճյուղերը ներգրավվում են Բանկի կողմից պարբերաբար կազմակերպվող միջոցառումներին»,- նշել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության ղեկավար Շուշան Առաքելյանը:

 

 

 

 

Էջը թարմացվել է` 23.09.2021 | 11:57

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: