header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
POS տերմինալների ձեռքբերման բաց մրցույթ
Կիսվել`
16.06.2021

POS տերմինալների ձեռքբերման բաց մրցույթ


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն մատակարար կազմակերպությունների ընտրության նպատակով 2021 թվականի հունիսի 16-ից կազմակերպում է բաց մրցույթ։ Ստորև ներկայացվում է ապրանքների տեսակը, անվանումը և քանակը․

N Ապրանքի անվանումը Քանակը
1

POS տերմինալ հետևյալ չափանիշներով՝

  • Շարժական
  • 3G կապ ապահովող
  • Ծրագրային ապահովման առնվազն 5 տարի ժամկետով
40

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են մրցութային հայտեր ներկայացնել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ` ք.Երևան, Բուզանդի փողոց, 87-րդ շենք, թիվ 85 հասցեով։ Մրցութային հայտերը կարող են ներկայացվել առձեռն (աշխատանքային օրերին ժամը 09։00-ից մինչև 16։00-ն) կամ ուղարկվել պատվիրված նամակով։ Հայտերն ընդունվում են մինչև 2021 թվականի հունիսի 22-ը ժամը 16։00-ն։

  • Մրցույթում հաղթող անձի (անձանց) հետ կկնքվի ապրանքի մատակարարման պայմանագիր։
  • Մրցույթի մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և հաղթողին որոշելու կարգը սահմանված է մրցույթի կանոնակարգով։
  • Մրցույթում ծածկագրեր չեն կիրառվում։
  • Մրցույթի հայտերի բացումը և ամփոփումը կիրականացվի 2021 թվականի հունիսի 23-ին։

Մրցույթի կանոնակարգին կարելի է ծանոթանալ ինչպես նաև դրա պատճենները ստանալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գրասենյակում` յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09։00-ից մինչև 16։00-ն։ 

Մրցույթի անցկացման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ ։ 

Էջը թարմացվել է` 23.09.2021 | 11:54

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: