header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Հերթական առցանց դասընթացն ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի հաճախորդների համար
Կիսվել`
04.06.2021

Հերթական առցանց դասընթացն ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի հաճախորդների համար


Սույն թվականի հունիսի 04-ին, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի գլխամասում «ZOOM» ծրագրով իրականացվել է 2 առցանց դասընթաց՝ «Ինտերնետ-Բանկ» և «Հաճախորդ-Բանկ» համակարգերով S.W.I.F.T փոխանցումներ իրականացնող հաճախորդների համար։

Բանկի փորձառու մասնագետը խոսել է փոխանցումների լրացման/կազմման կանոնների մասին՝ «Ինտերնետ-Բանկ» և «Հաճախորդ-Բանկ» համակարգերի ինտերֆեյսի ներկայացման միջոցով, ինչպես նաև հնարավոր գործառնական ռիսկերի ու զեղծարարության դեպքերի մասին։ Դասընթացի ավարտին հաճախորդները հնարավորություն ունեցան ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները և ավելի հստակ հասկանալ գործարքների իրականացման նրբությունները։

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը միշտ կարևորել է հաճախորդների ֆինանսական գրագիտության բարձրացման հարցը և այդ նպատակով պարբերաբար դասընթացներ կազմակերպել առցանց ծառայություններից օգտվող հաճախորդների համար՝ հատկապես COVID-19 համավարակի պայմաններում, երբ անհրաժեշտություն է առաջանում ընդլայնել առցանց հարթակում մատուցվող ծառայությունների ցանկը՝ այդպիսով նվազեցնելով բանկ այցելող հաճախորդների թիվը։

Էջը թարմացվել է` 06.10.2021 | 17:46

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: