header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Աշխատակիցների գրագիտության բարձրացմանն ուղղված կրթարշավ
Կիսվել`
10.05.2021

Աշխատակիցների գրագիտության բարձրացմանն ուղղված կրթարշավ


Այսօր ավարտվեց Բանկի աշխատակիցների գրագիտության բարձրացմանն ուղղված սեմինարների շարքը։ Դասընթացներն անցկացվել են Ներդրումային ծառայությունների վարչության որոկավորված մասնգետների կողմից՝ Ռիսկերի կառավարման վարչության մասնակցությամբ։

«Պարտատոմսերով առևտուր» թեմայով սեմինարներին մասնակցել են շուրջ 150 աշխատակից՝ ստանալով համապարփակ գիտելիք պարտատոմսերի, վերջինիս առանձնահատկությունների ու առավելությունների, ձեռքբերման հնարավորությունների, ավանդի համեմատ պարտատոմսերի առավելությունների և այլ առնչվող հարցերի վերաբերյալ։   

«Նման նախաձեռնության հիմնական պատճառն այն էր, որ հաճախորդները բանկի մասնաճյուղեր մոտենալիս ոչ միշտ էին ստանում պարտատոմսերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն, մինչդեռ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը հանդիսանում է ՀՀ ֆինանսական շուկայում պարտատոմսերի բնագավառում խոշոր մասնակիցներից մեկը։ Հետևաբար, պարտատոմսերի նկատմամբ մեծ հետաքրքրությունը հաճախորդների շրջանում միշտ առկա է։ Նմանօրինակ դասընթացների կազմակերպումն ավանդույթ է դարձել, քանի որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի ղեկավար անձնակազմն առանձնապես կարևորում է աշխատակիցների ֆինանսական գրագիտությունը և մատչելի ու պարզ ձևով տեղեկատվության  մատուցումը հաճախորդներին»,- ասել է Ներդրումային ծառայությունների վարչության պետ Անահիտ Շաքարյանը։

Համավարակով պայմանավորված՝ դասընթացներն անցկացվել են հեռավար՝ Skype for Business և  Zoom ծրագրերի միջոցով։

 

Էջը թարմացվել է` 06.10.2021 | 17:47

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: