header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը գործարկել է նոր բանկոմատ Արցախի Հանրապետությունում
Կիսվել`
04.05.2021

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը գործարկել է նոր բանկոմատ Արցախի Հանրապետությունում


Առանձնապես կարևորելով տեխնիկական սպասարկման ցանցի ընդլայնումն Արցախի Հանրապետությունում հատկապես հետպատերազմյան ժամանակաշրջանում՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը ևս մեկ բանկոմատ գործարկեց Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։

«Բանկոմատը հաճախորդներին հնարավորություն է տալիս ոչ միայն կանխիկացնել գումարներ, կատարել կոմունալ վճարումներ և քարտից քարտ փոխանցումներ, այլև COVID-19 համավարակի պայմաններում խուսափել հերթերից և ավելորդ կուտակումներից։ Շուտով նաև նույն հրապարակում կտեղադրվի վճարային տերմինալ, որը հնարավորություն կտա մարել վարկեր, համալրել քարտեր, հաշիվներ և ավանդներ, կատարել պետական և ավելի քան 200 տեսակի վճարում»,- նշել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի Պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետ Հայկ Հարությունյանը։  

Հիշեցնենք, որ 2021թ․-ի արդյունքներով ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի վճարային քարտերի սպասարկման ենթակառուցվածքն ընդգրկում է 124 բանկոմատ, որից 2-ը Արցախի Հանրապետությունում և 43 վճարային տերմինալ՝ տեղակայված ՀՀ ողջ տարածքում։

 

Էջը թարմացվել է` 06.10.2021 | 17:50

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: