Օնլայն բանկինգ
«Որակի գերազանցություն 2020» մրցանակ
Կիսվել`
24.03.2021

«Որակի գերազանցություն 2020» մրցանակ


Հերթական՝ ութերորդ անգամ, ԱրարատԲանկն արժանացավ ավստրիական Raiffeisen Bank International AG-ի «Որակի գերազանցություն» (STP Quality Award) մրցանակին։ Վերջինս շնորհվում է աշխարհի տարբեր երկրների լավագույն գործընկեր բանկերին SWIFT փոխանցումների ոլորտում բարձր որակական և քանակական  չափանիշների ապահովման համար: ԱրարատԲանկը միջազգային փոխանցումները մշակում է STP (Straight Through Processing) ավտոմատացված լուծումների միջոցով, ինչն ապահովում է վճարային գործընթացի առավելագույն արագություն:

"Տարիների ընթացքում Raiffeisen Bank-ի հետ ձևավորվել է  փոխշահավետ համագործակցության հարուստ փորձ, ինչը հնարավորություն է ընձեռել կիրառել միջազգային գործընկերոջ կողմից առաջարկվող ֆինանսական գործիքների լայն տեսականին, ինչպես նաև օգտվել աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման պարբերաբար կազմակերպվող ծրագրերից։ Արդյունքում՝ Բանկին հաջողվել է շարունակաբար բարելավել սպասարկման որակը և գործիքակազմը՝ ուրույն տեղը զբաղեցնելով ՀՀ ֆինանսական շուկայում։

Raiffeisen Bank-ի կողմից շնորհված մրցանակը ոգևորող է, միևնույն ժամանակ՝ պարտավորեցնող։ Շնորհակալ ենք մեր գործընկերոջը նման բարձր գնահատականի համար» - ասել է Միջազգային գործառնությունների վարչության պետ Զարուհի Մելքոնյանը։

 

Էջը թարմացվել է` 25.03.2021 | 10:54

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: