header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Ձեր արժեթղթերի հաշիվներն արդեն մոբայլում
Կիսվել`
26.02.2021

Ձեր արժեթղթերի հաշիվներն արդեն մոբայլում


Լինելով նորարարություններ կյանքի կոչող և ներդրումային ծառայությունների լայն շրջանակ մատուցող բանկ՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն ավելի հարմարավետ է դարձրել ԱրարատՄոբայլ հավելվածի ներդրումային հատվածը։ ԱրարատՄոբայլ հավելվածի օգտատերերը այսուհետ կարող են տեսնել իրենց արժեթղթերի հաշիվների մնացորդները հավելվածի «Մենյու» բաժնի «Արժեթղթերի հաշիվներ» ենթաբաժնում։

Դեռևս 2020թ․-ի փետրվարի 7-ին ԱրարատՄոբայլ հավելվածի «Հաշիվներ» ենթաբաժնում գործարկվել էր «Արժեթղթերի հաշիվներ» դիտելու ֆունկցիոնալը, որը հնարավորություն էր տալիս հաճախորդներին դիտել իրենց պարտատոմսերի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը առանց բանկ այցելելու, ինչը ոչ միայն ապահովում էր հարմարավետ սպասարկում, այլև զերծ էր պահում հաճախորդների ավելորդ կուտակումներից և հերթերից COVID-19 համավարակի պայմաններում։     

Էջը թարմացվել է` 06.10.2021 | 18:08

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: