Օնլայն բանկինգ
ԱրարատԲանկը գրքերով է դիմավորում իր գրքասեր հաճախորդներին
Կիսվել`
19.02.2021

ԱրարատԲանկը գրքերով է դիմավորում իր գրքասեր հաճախորդներին


Այսօր, ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տարեդարձի և գիրք նվիրելու օրվա կապակցությամբ, ԱրարատԲանկը գիրք է նվիրում իր գրքասեր հաճախորդներին։

«Գիրքը մարդու լավագույն ընկերն է կյանքի ցանկացած փուլում և իրավիճակում։ Այսօր ԱրարատԲանկում իսկապես գրքախառնության տոն է և մենք ուրախ ենք, որ այս առիթը ժպիտներ է պարգևում մեր հաճախորդներին և թարմ շունչ հաղորդում իրենց առօրյային»,-ասել է Վարչության նախագահի տեղակալ Տիգրան Բադանյանը։

ԱրարատԲանկը նոր հաճախորդակենտրոն մշակույթ է ձևավորում՝ արժևորելով իր հաճախորդներին, հավատարիմ մնալով «Բարձրանում ենք միասին» կարգախոսին։

Էջը թարմացվել է` 23.02.2021 | 12:25

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: