header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Կայացավ ԱՐԱՐԱՏՏՐԱՆՍՖԵՐ ակումբի 34-րդ խաղարկությունը
Կիսվել`
26.04.2019

Կայացավ ԱՐԱՐԱՏՏՐԱՆՍՖԵՐ ակումբի 34-րդ խաղարկությունը


ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գլխամասային գրասենյակում կայացավ ԱՐԱՐԱՏՏՐԱՆՍՖԵՐ ակումբի 34-րդ խաղարկությունը։ Խաղարկությունն առաջինն էր նորացված պայմաններով, համաձայն որի բանկի 10 հաճախորդներ պարգևատրվեցին տարբեր չափերի գումարներով, 999 հարգի ոսկու ձուլակտորներով, մեկ հաջողակի հանձնվեց ուղեգիր երկու անձի համար դեպի Ծաղկաձորի «ԱՐԱՐԱՏ ՌԵԶՈՐԹ» հանգստյան գոտի։

Հիշեցնենք, որ ԱՐԱՐԱՏՏՐԱՆՍՖԵՐ ակումբի անդամ կարող են դառնալ այն անձինք, ովքեր 1 ամսվա ընթացքում արագ դրամական փոխանցումների համակարգերով 10,000 ԱՄՆ դոլարի և այլ արժույթներով համարժեք և ավել գումարի գործարքներ են իրականացնում։ Իսկ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ համագործակցում է 7 միջազգային արագ դրամական փոխանցման համակարգերի հետ՝ հնարավորություն տալով գործարքներ իրականացնել Բանկի՝ 60 մասնաճյուղերում։

ԱՐԱՐԱՏՏՐԱՆՍՖԵՐ ակումբին անդամակցելու հնարավորություններին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ հավելյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 24/7 գործող 010 59 23 23 հեռախոսահամարով կամ գրել մեզ Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջի միջոցով։

 

Էջը թարմացվել է` 25.07.2019 | 13:46

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: