header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Նվերների հանձնում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում
Կիսվել`
25.04.2019

Նվերների հանձնում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում


Ս․թ․ մարտի 7-ից ապրիլի 7-ը կազմակերպված «Գարունը կանանց համար» արշավի շրջանակում պարգևատրվեցին #RIA նվերներ և շահավետ #անկանխիկ գնումներ արշավների հաղթանակած 28 հաճախորդները։ Հաղթող մասնակիցները մեկամսյակի ընթացքում կատարել էին փոխանցումներ RIA արագ դրամական փոխանցումների համակարգով, իսկ քարտապաններն ամենամեծ ծավալով կամ քանակով անկանխիկ գնումներն էին իրականացրել ԱՐԱՐԱՏԱԲԱՆԿԻ պլաստիկ քարտերով։ Նշենք, որ #RIA նվերներ արշավի շրջանակում Բանկը սահմանել էր 13, իսկ շահավետ #անկանխիկ գնումներ արշավի շրջանակում 15 հաղթող մասնակիցների, ովքեր պարգևատրվեցին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ և ՀՀ բրենդային խանութների նվեր քարտերով։ «Գարունը կանանց համար» արշավի նպատակն էր խթանել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ համագործակցությունը  կին հաճախորդների հետ՝ որպես հավատարիմ, պատասխանատու և առաջադեմ գործընկերների։

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ մշտապես իրականացնում է նմանատիպ խրախուսական միջոցառումներ, որոնք միտված են առավել սերտացնելու բանկ-հաճախորդ կապը։

Իսկ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ նորությունների և խաղարկությունների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ և/կամ ուղղել Ձեր հարցերը Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջի միջոցով կամ կապ հաստատելով Բանկի հետ 24/7 գործող 010 59 23 23 հեռախոսահամարով։

 

Էջը թարմացվել է` 15.07.2019 | 15:42

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: