header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Արարատբանկ ԲԲԸ կողմից հաջողությամբ տեղաբաշխվեցին ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը
Կիսվել`
25.02.2019

Արարատբանկ ԲԲԸ կողմից հաջողությամբ տեղաբաշխվեցին ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը


 

Տեղեկացնում ենք, որ 2019թ. փետրվարի 25-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից հաջողությամբ տեղաբաշխվեցին ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված 2,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 6% տարեկան եկամտաբերությամբ, 3 տարի մարման ժամկետով 80 հազար հատ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը, որից 72 հազարը տեղաբաշխվեցին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում, իսկ մնացած 8 հազարը վաճառվեց Շուկա ստեղծողին՝ պարտատոմսերի թողարկման ազդագրի համաձայն:

Հատկանշական է, որ «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով 72 հազար հատ պարտատոմսերի համար որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցող Բորսայի 6 անդամների կողմից ներկայացված ընդհանուր պահանջարկը կազմեց 2,226,491.89  (երկու միլիոն երկու հարյուր քսանվեց հազար չորս հարյուր իննսունմեկ ամբողջ ութսունինը հարյուրերորդական) ԱՄՆ դոլար: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվեցին, որի արդյունքում Ընկերությունը ներգրավեց 1,801,655.04   (մեկ միլիոն ութ հարյուր մեկ հազար վեց հարյուր հիսունհինգ ամբողջ չորս հարյուրերորդական) ԱՄՆ դոլար։ Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմեց 5.9661%: Նույն օրվա ընթացքում Շուկա ստեղծողի կողմից ձեռք բերվեցին մնացած 8 հազար հատ պարտատոմսերը՝ 200 հազար ԱՄՆ դոլարի դիմաց:

Տեղաբաշխման վերաբերյալ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից 25․02․19-ին անցկացված ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքներ։

Էջը թարմացվել է` 25.02.2019 | 18:07

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: