header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ-ի կողմից լավագույնն է ճանաչվել երեք անվանակարգում
Կիսվել`
23.10.2018

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ-ի կողմից լավագույնն է ճանաչվել երեք անվանակարգում


ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի օրերս կայացած «Բորսայի լավագույն անդամ 2017»  ամենամյա մրցանակաբաշխությունում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ լավագոււյնն է ճանաչվել միանգամից երեք` «Բորսայի լավագույն անդամ», «Պետական պարտատոմսերի շուկայի լավագույն անդամ» և «Կորպորատիվ արժեթղթերի շուկայի  լավագույն անդամ»  անվանակարգերում: Ի դեպ, պետական պարտատոմսերի շուկայում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ  լավագույնն է ճանաչվում  արդեն 6-րդ անգամ:

Նշենք, նաև որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ իր հաճախորդներին առաջարկում է միջնորդական և պահառուական ծառայություններ, ինչպես նաև  2007թ.-ից  հանդիսանում է ֆինանսների նախարարության գործակալ` պետական պարտքի կառավարման ոլորտում:

Մյուս պատվավոր անվանակարգը` «Բորսայի լավագույն անդամ 2017թ.» գեր-անվանակարգն  է, որում  ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ   հաղթող է ճանաչվել հինգերորդ  անգամ:  Այս կոչումը շնորհվում է այն ընկերությանը, որն ակտիվ գործունեություն է ծավալում   Բորսայի տարբեր հարթակներում և ակտիվ  թողարկող է:   

Էջը թարմացվել է` 29.10.2019 | 10:52

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: