header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Ավարտվեց 19-րդ թողարկման դրամային պարտատոսմերի տեղաբաշխումը
Կիսվել`
10.08.2018

Ավարտվեց 19-րդ թողարկման դրամային պարտատոսմերի տեղաբաշխումը


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն սույն թվականի օգոստոսի 09-ին ավարտեց տասնիններորդ թողարկման դրամային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը: Պարտատոմսերի նկատմամբ մեծ պահանջարկով պայմանավորված՝ տեղաբաշխումը ավարտվեց նախատեսաված 39 օրյա ժամանակահատվածի փոխարեն ընդամենը 17 օրում։

Թողարկման ծավալը կազմում է 1մլրդ ՀՀ դրամ տարեկան 9․50 տոկոս եկամտաբերությամբ, 36 ամիս մարման ժամկետով:

Պարտատոմսերը ձեռք են բերվել 54 ֆիզիկական և 6 իրավաբանական անձանց կողմից: Ծավալային առումով ներդրողների 38.50%-ը կազմել են ֆիզիկական անձինք, իսկ 61.50%-ն իրավաբանական անձինք:

Պարտատոմսերը ներկայացվել են ցուցակման ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ  ֆոնդային բորսա:

Հավելենք, որ ներկայումս շրջանառության մեջ են գտնվում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից նախկինում թողարկված վեց դոլարային և մեկ դրամային պարտատոմսեր, որոնք գնանշվում են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ  ֆոնդային բորսայում:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, Բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Էջը թարմացվել է` 21.11.2018 | 09:44

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: