header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ լավագույն ներդրումային բանկ՝ ըստ միջազգային CBONDS ընկերության
Կիսվել`
06.06.2018

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ լավագույն ներդրումային բանկ՝ ըստ միջազգային CBONDS ընկերության


ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ  Cbonds ընկերության կողմից  օրերս  Աստանայում անցկացված  ԱՊՀ եւ Բալթյան երկրների պարտատոմսերի 15-րդ կոնգրեսի մրցանակաբաշխությունում ճանաչվել է Հայաստանի լավագույն ներդրումային բանկը: Նշենք, որ Cbonds-ը  հիմնականում մասնագիտացված է ԱՊՀ և զարգացող երկրների ֆինանսական շուկաների ցուցանիշների գնահատմամբ։

 ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ  ներդրումային բանկային ծառայությունների դեպարտամենտի ղեկավար Էդգար Էվոյանը հանդիպելով լրագրողներին, այսօր տեղեկացրել է, որ  այս մրցանակը շնորհվել է  հաշվի առնելով բանկի ակտիվ գործունեությունը  հայաստանյան կապիտալի շուկայում: 

«Այս մրցանակը, ինչպես նաեւ միջոցառման ընթացքում ձեռք բերված մի շարք պայմանավորվածությունները հնարավորություն կտան բանկին հաճախորդների համար առավել բարենպաստ պայմաններով կապիտալ շուկաներից միջոցների ներգրավման, ինչպես նաեւ բանկի նոր ուղղությունների զարգացման համար» - նշել է նա: 

Նախորդ տարի ֆոնդային բորսայում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ տեղաբաշխել է ավելի քան 6 միլիարդ դրամի եւ 4,5 մլն դոլարի պարտատոմսեր այլ ընկերությունների համար,  ներկայացրել է երեք նոր կորպորատիվ թողարկողներ  կապիտալի շուկայում եւ կիրառել է  նոր գործիք՝ ապահովված հիփոթեքային պարտատոմսեր: Բացի այդ, բանկը վեց ընկերությունների թվով 14 թողարկումների դեպքում հանդես է եկել որպես շուկա ստեղծող։

Էջը թարմացվել է` 21.11.2018 | 11:00

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: