ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ լավագույն ներդրումային բանկ՝ ըստ միջազգային CBONDS ընկերության
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ Cbonds ընկերության կողմից օրերս Աստանայում անցկացված ԱՊՀ եւ Բալթյան երկրների պարտատոմսերի 15-րդ կոնգրեսի մրցանակաբաշխությունում ճանաչվել է Հայաստանի լավագույն ներդրումային բանկը: Նշենք, որ Cbonds-ը հիմնականում մասնագիտացված է ԱՊՀ և զարգացող երկրների ֆինանսական շուկաների ցուցանիշների գնահատմամբ։
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ներդրումային բանկային ծառայությունների դեպարտամենտի ղեկավար Էդգար Էվոյանը հանդիպելով լրագրողներին, այսօր տեղեկացրել է, որ այս մրցանակը շնորհվել է հաշվի առնելով բանկի ակտիվ գործունեությունը հայաստանյան կապիտալի շուկայում:
«Այս մրցանակը, ինչպես նաեւ միջոցառման ընթացքում ձեռք բերված մի շարք պայմանավորվածությունները հնարավորություն կտան բանկին հաճախորդների համար առավել բարենպաստ պայմաններով կապիտալ շուկաներից միջոցների ներգրավման, ինչպես նաեւ բանկի նոր ուղղությունների զարգացման համար» - նշել է նա:
Նախորդ տարի ֆոնդային բորսայում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ տեղաբաշխել է ավելի քան 6 միլիարդ դրամի եւ 4,5 մլն դոլարի պարտատոմսեր այլ ընկերությունների համար, ներկայացրել է երեք նոր կորպորատիվ թողարկողներ կապիտալի շուկայում եւ կիրառել է նոր գործիք՝ ապահովված հիփոթեքային պարտատոմսեր: Բացի այդ, բանկը վեց ընկերությունների թվով 14 թողարկումների դեպքում հանդես է եկել որպես շուկա ստեղծող։
Էջը թարմացվել է` 21.11.2018 | 11:00
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: