header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ իրականացնում է 13-րդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխում
Կիսվել`
17.10.2016

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ իրականացնում է 13-րդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխում


ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ տեղաբաշխում է 1’000’000 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 40.000 անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 25.00 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 6.5 տոկոս տարեկան եկամտաբերությամբ և 36 ամիս շրջանառության ժամկետով: 
Կատարելով ներդրումներ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ պարտատոմսերում, Դուք հնարավորություն կունենաք արդյունավետ օգտագործել Ձեր միջոցները: Ի տարբերություն ավանդի Ձեր ֆինանսական միջոցների ներդրման այս եղանակը հնարավորություն կընձեռի եկամուտ ստանալ մինչև պարտատոմսի շրջանառության ժամկետի ավարտը. ցանկացած պահի, վաճառելով արժեթղթերը` ետ ստանալ ներդրված գումարն ու համապատասխան օրերի համար հաշվարկված տոկոսագումարները:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի պարտատոմսեր կարող եք ձեռք բերել Բանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում` 17.10.2016թ.- 28.10.2016թ.-ը ներառյալ մինչև ժ.` 16:00 -ը: 
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի տասներեքերորդ թողարկման պարտատոմսերի ազդագրին կարող եք ծանոթանալ այստեղ:

Էջը թարմացվել է` 29.10.2019 | 10:58

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: