header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն ավարտեց պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը
Կիսվել`
25.07.2016

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն ավարտեց պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն սույն թվականի հուլիսի 22-ին ավարտեց տասներկուերորդ թողարկման դրամային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը: Բաժանորդագության գործընթացը փաստացի ավարտվել էր դեռևս հուլիսի 20-ին, քանի որ պարտատոմսերի նկատմամբ հետաքրքրությունը զգալի էր` պահանջարկը գերազանցել է առաջարկը 39 տոկոսով: Արդյունքում թողարկված պարտատոմսերը ամբողջությամբ վաճառվել են նախքան բաժանորդագության ավարտը:
Թողարկման ծավալը կազմում է 400 մլն ՀՀ դրամ տարեկան 13 տոկոս եկամտաբերությամբ, երկու տարի մարման ժամկետով: Պարտատոմսերը ձեռք են բերվել 59 ֆիզիկական և 5 իրավաբանական անձանց կողմից: Ծավալային առումով ներդրողների 15.75%-ը կազմել են ֆիզիկական անձինք, իսկ 84.25%-ը իրավաբանական անձինք:
Պարտատոմսերը մեկ աշխատանքային օրվա ընթացքում կփոխանցվեն հաճախորդների համապատասխան հաշիվներին, իսկ տաս աշխատանքային օրվա ընթացքում կցուցակվեն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ Ֆոնդային բորսայում` ապահովելով ազատ շրջանառություն: Պարտատոմսերի մարքեթմեյքերի գործառույթը իրականացնելու է Ռենեսա ներդրումային ընկերությունը: 
Հավելենք, որ ներկայումս շրջանառության մեջ են գտնվում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից նախկինում թողարկված չորս թողարկման դոլարային պարտատոմսեր, որոնք գնանշվում են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ֆոնդային բորսայում:
“Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին” ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են “Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի” կողմից։

Էջը թարմացվել է` 29.10.2019 | 12:30

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: