header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ իրականացնում է 12-րդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխում
Կիսվել`
07.07.2016

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ իրականացնում է 12-րդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխում


ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ  տեղաբաշխում է 400 000 000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով,  40.000 անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 10 000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 13 տոկոս տարեկան եկամտաբերությամբ և 24 ամիս շրջանառության ժամկետով:

Կատարելով ներդրումներ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ պարտատոմսերում, Դուք հնարավորություն  կունենաք  արդյունավետ օգտագործել Ձեր միջոցները: Ի տարբերություն ավանդի Ձեր ֆինանսական միջոցների ներդրման այս եղանակը հնարավորություն կընձեռի  եկամուտ ստանալ մինչև պարտատոմսի շրջանառության ժամկետի ավարտը.  ցանկացած պահի, վաճառելով արժեթղթերը` ետ ստանալ ներդրված գումարն ու համապատասխան օրերի համար հաշվարկված տոկոսագումարները:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի պարտատոմսեր կարող եք ձեռք բերել Բանկի Գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում` 11.07.2016թ.- 22.07.2016թ.-ը ներառյալ մինչև ժ.` 16:00 -ը: 

         

 

Էջը թարմացվել է` 29.10.2019 | 10:57

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: