 
                        
                    Նոր վարկատեսակ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՑ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ներկայացնում է նոր վարկատեսակ, որը հնարավորություն է ընձեռում առանց եկամուտների վերլուծության` անշարժ գույքի գրավադրմամբ, ստանալ օվերդրաֆտ:
Ուշադրություն` տվյալ ծառայությունից կարելի է օգտվել 01.02.2016թ.-ից
| ԱՌԱՆՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՄԲ ՕՎԵՐԴՐԱՖՏԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ | |
| Վարկառու | 22 (քսաներկու) տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը չի կարող գերազանցել 55 (հիսունհինգ) տարեկանը | 
| Երաշխավոր | 22 (քսաներկու) տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը չի կարող գերազանցել 55 (հիսունհինգ) տարեկանը Առնվազն մեկ անձի երաշխավորություն, սակայն պարտադիր չէ որ երաշխավորը հանդիսանա ընտանիքի անդամ | 
| Արժույթ | ԱՄՆ դոլար | 
| Օվերդրաֆտի առավելագույն գումար | 50.000 (հիսուն հազար) ԱՄՆ դոլար | 
| Օվերդրաֆտի առավելագույն ժամկետ | 60 ամիս | 
| Օվերդրաֆտի տարեկան տոկոսադրույք | 16% | 
| Օվերդրաֆտի տրամադրման եղանակ | Վճարային քարտի միջոցով | 
| Օվերդրաֆտի և տոկոսագումարների մարումներ | Ամսական, հավասարաչափ ամորտիզացիա | 
| Գրավի տեսակ* | Անշարժ գույք (բնակարան, բնակելի տուն, հասարակական տարածք բացառությամբ արտադրական տարածքների) Գրավ կարող է հանդիսանալ այն գույքը, որը գտնվում է Երևան, Աբովյան, Էջմիածին, Արտաշատ, Աշտարակ, Ծաղկաձոր, Վանաձոր և Դիլիջան քաղաքներում | 
| Օվերդրաֆտ/գրավ առավելագույն հարաբերակցություն | Գրավադրվող անշարժ գույքի 30% Օվերդրաֆտ/գրավ հարաբերակցությունը հաշվարկվում է գնահատված լիկվիդային արժեքից 
 | 
| Ժամկետանց օվերդրաֆտի գումարի գծով տարեկան տոկոսադրույք | Վարկային պայմանագրով սահմանված տարեկան տոկոսադրույք | 
| Ժամկետանց տոկոսագումարի գծով տույժ | օրական 0.3 տոկոս | 
| Ժամկետանց օվերդրաֆտի գծով տույժ | օրական 0.2 տոկոս | 
| Վարկառուի և երաշխավորողների վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ | Վարկ ստանալու դիմումի ներկայացման օրվա դրությամբ վարկառուն և երաշխավորը պետք է չունենան ժամկետանց /դասակարգված պարտավորություններ (վարկ, վարկային գիծ, օվերդրաֆտ, տրված երաշխավորություն և այլն) և վարկային հայտի ներկայացմանը նախորդող 24 ամիսների ընթացքում վարկառուն և երաշխավորը պետք է չունենան դասակարգված պարտավորություններ, ինչպես նաև վարկառուի և երաշխավորի ժամկետանց պարտավորությունների գծով օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը | 
| Հայտի ուսումնասիրության վճար | 5 000 ՀՀ դրամ | 
| Վարկային փաթեթի կազմման և սպասարկման վճար | Օվերդրաֆտի գումարի 0.3%, նվազագույնը 20 000 ՀՀ դրամ, իսկ առավելագույնը` 60 000 ՀՀ դրամ | 
| Վարկունակության գնահատում | Վարկառուի գործող բոլոր վարկային պարտավորությունների` ներառյալ տրամադրված երաշխավորությունների և տրամադրվող օվերդրաֆտի հանրագումարը չի կարող գերազանցել գրավադրվող գույքի գնահատված լիկվիդային արժեքի 50% | 
| Քարտի տեսակ | MC Standart, Visa Classic | 
| Վճարային քարտի տարեկան սպասարկման վճար | 5 000 ՀՀ դրամ, չնվազող մնացորդ չի կիրառվում Քարտի սպասարկման վճարը գանձվում է միանվագ օվերդրաֆտի գործողության ամբողջ ժամկետի համար , վաղաժամ մարելու դեպքում քարտի չօգտագործված տարիների համար գանձված գումարը ենթակա է վերադարձման քարտապանին | 
Կարևոր է իմանալ`
*Գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպություններից մեկի կողմից:
- Գույքը չպետք է լինի հասարակական կացարան կամ գտնվի մեկ այլ շինության` հանրակացարանի կամ հյուրանոցի տարածքում,
- Անշարժ գույքի բոլոր ինքնակամ շինությունները պետք է հաշվառվեն և գծանշված լինեն սեփականության վկայականում (լինեն օրինականացված),
- Անշարժ գույքը չպետք է գտնվի 3 և ավելի աստիճան վթարային շենքում,
- Եթե գրավադրվող անշարժ գույքը առանձնատուն է, ապա այն գրավադրվում է ամբողջությամբ:
Էջը թարմացվել է` 29.10.2019 | 10:23
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
