header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը իրականացնում է 9-րդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխում
Կիսվել`
14.06.2015

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը իրականացնում է 9-րդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխում


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը իրականացնում է 2 000 000 (երկու միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 36 ամիս շրջանառության ժամկետով, 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 80,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, 7.25% տարեկան եկամտաբերությամբ, արժեկտրոնների եռամսյակային վճարումների պարբերականությամբ,  արժեկտրոնային կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխում:

Կատարելով ներդրումներ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի պարտատոմսերում, Դուք հնարավորություն եք ստանում արդյունավետ օգտագործել Ձեր միջոցները և ստանալ եկամուտներ մինչև պարտատոմսի շրջանառության ժամկետի ավարտը, ցանկացած պահի, վաճառել Ձեր արժեթղթերը` ետ ստանալով ներդրված գումարն ու համապատասխան օրերի համար հաշվարկված տոկոսագումարները:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի պարտատոմսեր կարող եք ձեռք բերել Բանկի Գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում` 15.06.2015թ.-26.06.2015թ.-ը ներառյալ մինչև ժ.`16:00 –ը:  

Էջը թարմացվել է` 29.10.2019 | 10:54

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: