header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Արագ դրամական փոխանցումների առցանց (օնլայն) ստացում
Կիսվել`

Արագ դրամական փոխանցումների առցանց (օնլայն) ստացում

Եթե ցանկանում եք խնայել Ձեր ժամանակը և օգտվել որակյալ բանկային ծառայություններից ԱՌԱՆՑ ԲԱՆԿ ԱՅՑԵԼԵԼՈՒ, ապա ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն առաջարկում է հաշված րոպեների ընթացքում միջազգային դրամական փոխանցումների համակարգերից գումարների մուտքագրում Ձեր քարտային/ընթացիկ հաշվին։ 

AraratMobile հավելվածի միջոցով արագ դրամական փոխանցումների համար անհրաժեշտ է․ 

  • Հավելվածի «Հայտեր» բաժնից ընտրել «Արագ դրամական փոխանցումների ստացում»
  • Լրացնել փոխանցման համակարգը, փոխանցման համարը, փոխանցված գումարի չափը և արժույթը
  • Ընտրել գումարի մուտքագրման համար պահանջվող քարտի համար/հաշվեհամարը* 

*քարտային կամ ընթացիկ հաշվի առկայությունը պարտադիր է գործարքի իրականացման համար։

Հաճախորդները հնարավորություն ունեն ստանալու անվճար կամ զեղչված սակագնով քարտեր հետևյալ պայմաններով․

  • մինչև 1,000 ԱՄՆ դոլար կամ համարժեք այլ արժույթ գումարով վճարումներ ստացող հաճախորդին, ով 2025 թվականի ընթացքում ստացել է առնվազն երկու ԱԴՓ փոխանցում, առցանց սպասարկման համար, ըստ հաճախորդի նախընտրության, տրամադրվում է  մեկ անվճար պլաստիկ Arca Classic, MC Standard կամ Visa Classic վճարային քարտ,
  • 1,000 ԱՄՆ դոլար կամ համարժեք այլ արժույթ գումարը գերազանցող վճարումներ ստացող հաճախորդին, ով 2025 թվականի ընթացքում առնվազն երկու անգամ ստացել է 1,000-ական ԱՄՆ դոլար կամ համարժեք այլ արժույթ գումարը գերազանցող ԱԴՓ փոխանցում, առցանց սպասարկման համար, ըստ հաճախորդի նախընտրության, տրամադրվում է մեկ անվճար պլաստիկ Arca Classic, MC Standard, Visa Classic վճարային քարտ կամ մեկ Arca Gold, Visa Gold, MC Gold վճարային քարտ՝ տարեկան սպասարկման վճարի 50% զեղչով
  • 10,000 ԱՄՆ դոլար կամ համարժեք այլ արժույթ գումարով վճարումներ ստացող հաճախորդին, ով 2025 թվականի ընթացքում առնվազն երկու անգամ ստացել է 10,000-ական ԱՄՆ դոլար կամ համարժեք այլ արժույթ գումարը գերազանցող ԱԴՓ փոխանցում, առցանց սպասարկման համար, ըստ հաճախորդի նախընտրության, տրամադրվում է մեկ անվճար պլաստիկ Arca Classic, MC Standard, Visa Classic վճարային  քարտ կամ մեկ Arca Gold, Visa Gold, MC Gold, MC World վճարային քարտ՝ ըստ հաճախորդի նախընտրության, տարեկան սպասարկման 50% զեղչով։

 

 

 

 

Էջը թարմացվել է` 19.01.2026 | 05:38

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: