header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ պարտատոմսեր
Կիսվել`

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ պարտատոմսեր

Ստորև ներկայացված է տեղեկատվություն Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ պարտատոմսերի վերաբերյալ։

Որպես տեղաբաշխող հանդես է եկել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն։

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ պարտատոմսերի թողարկում՝ 23.11.2026թ․

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2026թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1/428 Ա որոշմամբ գրանցված «ՖԱՐՄ ԿՐԵԴԻՏ ԱՐՄԵՆԻԱ» ՈւՎԿ ԱԿ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի և 2026թ. նոյեմբերի 17-ի թիվ 1/455 Ա որոշմամբ գրանցված ծրագրային ազդագրի լրացման  հիման վրա  «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ-ն նախատեսում է 2026թ. նոյեմբերի 23-ից 27-ը իրականացնել անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում:

Որպես պարտատոմսերի չերաշխավորված տեղաբաշխող հանդես է գալու ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն։ Պարտատոմսերի տեղաբաշխումը նախատեսվում է իրականացնել է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով, ընդ որում՝ 1,250,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով 12,500 հատ պարտատոմսերի թողարկումը և տեղաբաշխումն իրականացվելու է ստանդարտ փակ աճուրդի անցկացման միջոցով` բացառելով ոչ մրցակցային, ինչպես նաև լրիվ բավարարմամբ հայտերի ներկայացումը, իսկ մնացած մինչև 250,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 2,500 հատ պարտատոմսերը ձեռք են բերվելու շուկա ստեղծողների կողմից հայտերի բավարարման կտրման նվազագույն գնով՝ որպես շուկա ստեղծող՝ երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիության և ներդրումային գրավչության բարձրացման նպատակով։

Պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդին անմիջապես կարող են մասնակցել միայն Բորսայի անդամները, որոնց ցանկը հասանելի է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ պաշտոնական կայքում` http://amx.am:

Բորսայի անդամ չհանդիսացող ներդրողները կարող են աճուրդին մասնակցել (օգտվել առաջարկից) Բորսայի անդամների միջոցով` վերջիններիս կողմից սահմանված կարգով և պայմաններով:

Թողարկվող պարտատոմսերի էական պայմաններն են.

Դասը

Անվանական արժեկտրոնային

Անվանական արժեքը

100,000 ՀՀ դրամ

Ընդհանուր ծավալը

1,500,000,000 ՀՀ դրամ

Քանակը

15,000 հատ

Շրջանառության ժամկետը

36 ամիս

Արժեկտրոնային տոկոսադրույքը

Ֆիքսված` տարեկան 12.00%

Արժեկտրոնների վճարման պարբերականությունը

Եռամսյակային

Տեղաբաշխողը

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ

Ծանուցում․

«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և պարտատոմսերի մարումը կիրականացվի հետևյալ ժամանակացույցով

Արժեկտրոնային եկամուտների առաջին վճարում

23.02.2027թ

Արժեկտրոնային եկամուտների երկրորդ վճարում

23.05.2027թ.

Արժեկտրոնային եկամուտների երրորդ վճարում

23.08.2027թ.

Արժեկտրոնային եկամուտների չորրորդ վճարում

23.11.2027թ.

Արժեկտրոնային եկամուտների հինգերորդ վճարում

23.02.2028թ.

Արժեկտրոնային եկամուտների վեցերորդ վճարում

23.05.2028թ.

Արժեկտրոնային եկամուտների յոթերորդ վճարում

23.08.2028թ.

Արժեկտրոնային եկամուտների ութերորդ վճարում

23.11.2028թ.

Արժեկտրոնային եկամուտների իններորդ վճարում

23.02.2029թ.

Արժեկտրոնային եկամուտների տասներորդ վճարում

23.05.2029թ.

Արժեկտրոնային եկամուտների տասնմեկերորդ վճարում

23.08.2029թ.

Արժեկտրոնային եկամուտների տասներկուերորդ վճարում և պարտատոմսերի մարման գումարի վճարում

23.11.2029թ.

Այն դեպքում, երբ արժեկտրոնային եկամուտների և/կամ մարման գումարի վճարման օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, վճարումը կատարվում է հաջորդ աշխատանքային օրը: Արժեկտրոնային և մարման գումարների վճարումը ներդրողներին կատարվում է Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի միջոցով համաձայն վերջինիս կանոնների։

Ծրագրային Ազդագրին և Թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով.

Արտաքին կողմի կարծիք – Sustainable Fitch

Սոցիալական պարտատոմսերի հայեցակարգ

Վերջնական պայմաններ

Ծրագրային Ազդագրի լրացում

Ծրագրային Ազդագիր

Էջը թարմացվել է` 18.11.2026 | 06:30

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: