header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
3D secure. ապահով առցանց գնումներ
Կիսվել`
07.11.2017

3D secure. ապահով առցանց գնումներ


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը ներդրել է 3D SECURE անվտանգության համակարգ՝ իր հաճախորդների կողմից վճարային քարտերով կատարվող ինտերնետային գործարքներն ավելի անվտանգ դարձնելու համար: Տեխնոլոգիան թույլ է տալիս հաճախորդի լրացուցիչ նույնականացում վճարային քարտերով վճարումներ կատարելիս այն կայքերում, որտեղ տեղադրված է Verified By Visa նշանը` կամ Secure Code նշանը՝ :

Յուրաքանչյուր առցանց վճարման հաստատում կատարվում է մեկանգամյա գաղտնաբառի մուտքագրումով, որն ուղարկվում է մեր հաճախորդի բջջային հեռախոսին SMS հաղորդագրության տեսքով: Ստացած գաղտնաբառի մուտքագրումը թույլ է տալիս ինտերնետային գործարքն ավարտին հասցնել:

3D SECURE համակարգին միանալու համար հաճախորդները կարող են զանգահարել 010 59 23 23 շուրջօրյա հեռախոսահամարով կամ մոտենալ բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ և գրանցել իրենց բջջային հեռախոսահամարը: SMS հաղորդագրություններ ստանալու ծառայությունից օգտվող հաճախորդների համար 3D SECURE ծառայությունը կակտիվացվի ավտոմատ: Ծառայությունն ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում մատուցվում է ԱՆՎՃԱՐ:

Ուշադրություն. Կարևորելով բանկի հաճախորդների տվյալների գաղտնիությունը, ինչպես նաև բանկի կողմից կատարվող էլեկտրոնային գործարքների անվտանգությունը, զգուշացնում ենք նաև, որ հաճախորդի հեռախոսահամարին ուղարկված SMS հաղորդագրությունը համարվում է գաղտնի տեղեկատվություն և այն չպետք է փոխանցել երրորդ անձանց, այդ թվում`բանկի աշխատակիցներին:

Ծառայության հետ կապված հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 010 59 23 23 շուրջօրյա հեռախոսահամարով կամ դիմել բանկի Ձեզ մոտ գտնվող մասնաճյուղը

Էջը թարմացվել է` 25.12.2020 | 15:06

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: