Ագրովարկավորման բաժնի վարկային մասնագետ ք․ Իջևան
Ստորաբաժանում ` Կորպորատիվ բիզնեսի Վարկավորման Վարչություն
Աշխատանքի անցնելու ամսաթիվ` անմիջապես
Վայր` ք․ Իջևան
Աշխատաժամանակը` լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ՝
- Պոտենցիալ վարկառուների ակտիվ ներգրավման աշխատանքների իրականացում,
- Նոր և ընթացիկ հաճախորդների հետ մշտական աշխատանքի իրականացում,
- Վարկային հայտերի ուսումնասիրություն, այցելություններ հաճախորդների գործունեության վայր և նրանց ֆինանսատնտեսական և սոցիալական վիճակի վերլուծություն,
- Վարկային ռիսկերի գնահատում, ներառյալ հաճախորդների վարկունակության և վճարունակության գնահատում,
- Վարկային կոմիտեին վարկային գործերի ներկայացում,
- Վարկային փաթեթի ձևավորում, վարկերի տրամադրում և հետագա սպասարկում,
- Տրամադրված վարկերի մոնիտորինգի իրականացում:
Ներկայացվող պահանջներ՝
- Բարձրագույն կրթություն` տնտեսագիտություն, գյուղատնտեսություն կամ մաթեմատիկա մասնագիտությամբ,
- Վերլուծություններ կատարելու կարողություն,
- Բարդ և արագ փոփոխվող միջավայրում աշխատելու կարողություն,
- Հաղորդակցման հմտություններ,
- Թիմում աշխատելու կարողություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Համակարգչային ծրագրերի (Microsoft Office) իմացություն,
- Հայերեն լեզվի (գերազանց) իմացություն, օտար լեզուների իմացությունը ցանկալի է։
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@araratbank.am էլ․ հասցեին: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Վարկային մասնագետ ք․ Իջևան (Ագրովարկավորման բաժին)/:
Տեղադրման ամսաթիվ ` 26.02.2026
Էջը թարմացվել է` 26.02.2026 | 14:40
Տպել այս էջըՏեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: