header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Կիսվել`

Վճարային քարտերով զեղծարարությունների կառավարման մասնագետ (գիշերային հերթափոխ)

Ստորաբաժանում ` Պլաստիկ քարտերով գործառնությունների վարչություն

Փնտրում ենք վճարային քարտերով զեղծարարությունների կառավարման գիշերային հերթափոխի մասնագետի, ով իրականացնելու է վճարային քարտերով կատարվող գործարքների մշտադիտարկման, զեղծարարությունների հետ կապված դեպքերի բացահայտման աշխատանքներ գիշերային և ոչ աշխատանքային ժամերին։ Եթե համապատասխանում եք նշված պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ։

Աշխատաքային պարտականություններ՝

  • SmartVista համակարգում քարտապանների և սպասարկման կետերի, քարտային գործառնությունների վերլուծություն, կասկածելի գործարքների բացահայտում, դրանց զեղծարարության և ոչ զեղծարարության գնահատում,
  • Քարտապանների հետ կապի հաստատում նրանց քարտերով կատարված կասկածելի գործարքների իսկության ճշտում կատարելու նպատակով,
  • Քարտային գործարքների զեղծարարության կանխարգելմանն ուղղված համապատասխան կանոնների մշակում,
  • Զեղծարարական գործարքների կանխարգելմանն ուղղված առաջարկությունների ներկայացում,
  • Քարտերի ակտիվացում և բլոկավորում,
  • Քարտային բոլոր գործարքների ուսումնասիրություն, հաշվետվությունների կազմում։

Անհրաժեշտ որակավորումներ՝

 

  • Բարձրագույն տնտեսագիտական/ֆինանսական կամ տեխնիկական կրթություն,
  • Բանկային ոլորտում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ,
  • Microsoft Office ծրագրային փաթեթի իմացություն և ՀԾ Բանկ ծրագրի իմացություն,
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
  • Գիշերային ժամերին աշխատելու պատրաստակամություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ,
  • Ժամանակի կառավարման հմտություններ,
  • Թիմում աշխատելու հմտություններ։

 

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@araratbank.am հասցեով: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Վճարային քարտերով զեղծարարությունների կառավարման  մասնագետ (գիշերային հերթափոխ)/:

Տեղադրման ամսաթիվ ` 17.03.2026

Դիմել

Էջը թարմացվել է` 18.03.2026 | 05:53

Տպել այս էջը

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: