ԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է
Գործունեության 5 տարի, 172 շահառու և ավելի քան 100 նախագիծ․ հունվարի 27-ին տեղի կունենա «4090 Բարեգործական» հիմնադրամի ամփոփիչ միջոցառումը՝ նվիրված վերջինիս 5-ամյա գործունեությանը։
ԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի՝ «Պատմություն և ջազ» խորագրի ներքո անցկացվող ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է։
Հիմնադրամի գործունեության սկզբից ի վեր ԱրարատԲանկը կանգնել է 4-օրյա, 44-օրյա պատերազմներին և դրանց հաջորդող պատերազմական գործողություններին մասնակից հիմնադրամի շահառուների կողքին։ Հիմնադրամի կողմից կազմակերպվել են բազմաթիվ հաջողված բարեգործական միջոցառումներ, որոնց արդյունքում հավաքագրված գումարն ուղղվել է հերոս տղաների կրթավճարների տրամադրմանը, իսկ ԱրարատԲանկը մշտապես աջակցել է այդ մեծ և փոքր միջոցառումների իրականացմանը։
Հնգամյա գործունեության ամփոփիչ միջոցառումը, որի տոմսերը կարող եք ձեռք բերել այստեղ, անցկացվելու է Դվին Մյուզիք Հոլում, ժամը 19։00-ին։ Միջոցառման ողջ հասույթն այս անգամ ևս ուղղվելու է «4090 Բարեգործական» հիմնադրամի շահառու հանդիսացող շուրջ 100 պատերազմի մասնակից ուսանողների 2025-2026թթ․ ուստարվա երկրորդ կիսամյակի կրթավճարի տրամադրմանը։
Երեկոն կմեկնարկի հիմնադրամի 5-ամյա գործունեության ամփոփմամբ, որից հետո պատերազմի մասնակից հիմնադրամի շահառուները կներկայացնեն կյանքը վերագտնելու իրենց պատմությունները Պեչա-Կուչա (ճապոներենից թարգմանությամբ՝ ասել-խոսել) ձևաչափով։ Երեկոյի համերգային հատվածում հանդես կգա Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար Դավիթ Մելքոնյանի գլխավորությամբ, Հայաստանի ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանի և Մաշա Մնջոյանի անզուգական կատարումներով։
Հիշեցնենք, որ ինչպես ԱրարատԲանկի, այնպես էլ «4090 Բարեգործական» հիմնադրամի կարգախոսներում արտահայտված է վերելքի գաղափարը՝ «Բարձրանում ենք միասին» և «Նվաճենք բարձունքը կրթությամբ», ինչը լիովին համահունչ էր այս տարիների ընթացքում մեր հերոս տղաներին ոտքի կանգնեցնելուն ուղղված երկու կառույցների միջև ռազմավարական համագործակցությանը։
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
Կապված նորություններ
-
02.09.2024
ԱրարատԲանկ․ բարձրանում ենք Արագած հանուն հերոսների կրթության
Դեպի Արագած վերելքի գլխավոր հովանավորն էր ԱրարատԲանկը
-
16.12.2024
ԱրարատԲանկը և «4090 Բարեգործական» հիմնադրամը՝ հանուն կրթության
Այս անգամ բանկը հովանավորում է «Aznavour 100» համերգը
-
09.09.2025
ԱրարատԲանկ և «4090 Բարեգործական» հիմնադրամ. 2309 մետր երկրից վեր
Միջոցառման նպատակն էր աջակցել պատերազմի մասնակից ուսանողներին
Էջը թարմացվել է` 16.01.2026 | 12:55
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: