header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է
Կիսվել`
16.01.2026

ԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է


Գործունեության 5 տարի, 172 շահառու և ավելի քան 100 նախագիծ․ հունվարի 27-ին տեղի կունենա «4090 Բարեգործական» հիմնադրամի ամփոփիչ միջոցառումը՝ նվիրված վերջինիս 5-ամյա գործունեությանը։

ԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի՝ «Պատմություն և ջազ» խորագրի ներքո անցկացվող ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է։

Հիմնադրամի գործունեության սկզբից ի վեր ԱրարատԲանկը կանգնել է 4-օրյա, 44-օրյա պատերազմներին և դրանց հաջորդող պատերազմական գործողություններին մասնակից հիմնադրամի շահառուների կողքին։ Հիմնադրամի կողմից կազմակերպվել են բազմաթիվ հաջողված բարեգործական միջոցառումներ, որոնց արդյունքում հավաքագրված գումարն ուղղվել է հերոս տղաների կրթավճարների տրամադրմանը, իսկ ԱրարատԲանկը մշտապես աջակցել է այդ մեծ և փոքր միջոցառումների իրականացմանը։

Հնգամյա գործունեության ամփոփիչ միջոցառումը, որի տոմսերը կարող եք ձեռք բերել այստեղ, անցկացվելու է Դվին Մյուզիք Հոլում, ժամը 19։00-ին։ Միջոցառման ողջ հասույթն այս անգամ ևս ուղղվելու է «4090 Բարեգործական» հիմնադրամի շահառու հանդիսացող շուրջ 100 պատերազմի մասնակից ուսանողների 2025-2026թթ․ ուստարվա երկրորդ կիսամյակի կրթավճարի տրամադրմանը։ 

Երեկոն կմեկնարկի  հիմնադրամի 5-ամյա գործունեության ամփոփմամբ, որից հետո  պատերազմի մասնակից հիմնադրամի շահառուները կներկայացնեն կյանքը վերագտնելու իրենց պատմությունները Պեչա-Կուչա (ճապոներենից թարգմանությամբ՝ ասել-խոսել) ձևաչափով։ Երեկոյի համերգային հատվածում հանդես կգա Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար Դավիթ Մելքոնյանի գլխավորությամբ, Հայաստանի ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանի և Մաշա Մնջոյանի անզուգական կատարումներով։

Հիշեցնենք, որ ինչպես ԱրարատԲանկի, այնպես էլ «4090 Բարեգործական» հիմնադրամի կարգախոսներում  արտահայտված է վերելքի գաղափարը՝ «Բարձրանում ենք միասին» և «Նվաճենք բարձունքը կրթությամբ», ինչը լիովին համահունչ էր այս տարիների ընթացքում մեր հերոս տղաներին ոտքի կանգնեցնելուն ուղղված երկու կառույցների միջև ռազմավարական համագործակցությանը։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

Էջը թարմացվել է` 16.01.2026 | 12:55

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: