header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանը
Կիսվել`
29.12.2025

ԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանը


ԱրարատԲանկը միացել է Սյունիքի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սպանդարյանի ջրանցքի վերանորոգման ծրագրին, որն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2025 թվականի «Հայրենիք և հավերժություն» դրամահավաք-արշավի շրջանակում։

ԱրարատԲանկը 8 միլիոն ՀՀ դրամ է նվիրաբերել ծրագրին, որի նպատակն է մինչև 2027 թվականը վերակառուցել ջրանցքի վթարված հատվածները և վերականգնել 32 կմ երկարությամբ ջրային ցանցը։  

Բանկի կողմից իրականացված նվիրաբերությունը կուղղվի Սպանդարյանի ջրանցքի վթարված հատվածների վերականգնմանը, ինչը հնարավորություն կտա վերականգնել ոռոգման համակարգը և ապահովել ջրի հասանելիությունը Սյունիքի մարզի մի շարք համայնքներում։

«ԱրարատԲանկը մշտապես կարևորել է մեր երկրի համար կենսական, կարևոր ծրագրերը, որոնք ուղղված են մեր ժառանգության ու կարևոր ռեսուրսների պահպանմանը՝ հաջորդ սերնդին փոխանցելու համար տնտեսապես ավելի ամուր և անվտանգ հայրենիք: Ջրանցքի վերակառուցման ծրագիրն առանձնահատուկ է ոչ միայն Սյունիքի, որպես ռազմավարական նշանակության մարզի, այլև մեր երկրի համաչափ զարգացման և տարբեր համայնքներում ապրող մեր հայրենակիցների բարեկեցության համատեքստում»,- նշել է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։

Սպանդարյան ջրանցքի վերակառուցումը կենսական նշանակություն ունի Սառնակունք, Իշխանասար, Ծղուկ, Սպանդարյան, Անգեղակոթ և Շաքի բնակավայրերի համար. ծրագրի իրականացման արդյունքում 730 ընտանիք կդառնա անմիջական շահառու և կիրականացվի 2800 հա հողատարածքի արդյունավետ ոռոգում։

ԱրարատԲանկը շարունակում է աջակցել մեր երկրի տնտեսության զարգացմանը՝ կրելով սոցիալական պատասխանատվություն ինչպես իր հաճախորդների, այնպես էլ ամբողջ հանրության առջև։    

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

Էջը թարմացվել է` 29.12.2025 | 14:16

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: