header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱրարատԲանկի հովանավորությամբ տեղի ունեցավ Հայկական ազգային փառատոնը
Կիսվել`
22.07.2025

ԱրարատԲանկի հովանավորությամբ տեղի ունեցավ Հայկական ազգային փառատոնը


ԱրարատԲանկի հովանավորությամբ տեղի ունեցավ Հայկական ազգային փառատոնը

Տոն, ժպիտներ, ժամանցային և ազգային միջոցառումներ․ Երևանի սրտում  անցկացված Հայկական ազգային փառատոնն իրականացվում է երկրորդ տարին, բայց արդեն սիրված ու սպասված միջոցառում է։  

Ամառային այս տոնը երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերի համար հնարավոր է դարձել ԱրարատԲանկի աջակցությամբ․ երկու օր շարունակ Դիանա Աբգարի անվան զբոսայգում (Seasons) այցելուները հնարավորություն ունեցան ներկա գտնվելու ժամանակակից արվեստի ցուցադրությանը, մասնակցելու հայկական գորգերի լվացման արարողությանը, անցնելու վարպետաց դասեր․․․

Անհնար է թվարկել փառատոնի տարատեսակ միջոցառումները, իսկ ներկայացված միջոցառումները գոհացրեցին տարբեր նախասիրություններ ունեցող այցելուներին։ Տարազների ցուցադրությունից մինչև հայկական ավանդական խոհանոց, որդան կարմիրի պատրաստումից մինչև խաչքարագործություն՝ հայկական արժեքները պահպանելու փառատոնի տեսլականը համահունչ է ԱրարատԲանկի սոցիալական պատասխանատվության ռազմավարությանը։

 «Մենք միացել ենք Հայկական ազգային փառատոնին  նախ որպես գաղափարական և ֆինանսական գործընկեր՝ շատ կարևորեով մշակութային արժեքների պահպանումն ու փոխանցումը նոր սերնդին։ Փառատոնի ընթացքում ցուցադրվեց ԱրարատԲանկի ֆինանսավորմամբ նկարահանված «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմերի եռաշարքը։ Առաջին ֆիլմը պատմում է հայոց հաղթանակների, երկրորդը՝ ինքնաճանաչման, իսկ երրորդը՝ ինքնահարգանքի մասին, և թե ինչպես պահել ինքնությունը և սեփական դեմքը հիբրիդային պատերազմի ժամանակ»,- նշել է ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։

 «ԱրարատԲանկը միացավ մեզ ոչ միայն ուղղակի ֆինանսավորմամբ, այլև իր մենթորությամբ՝ ներդնելով իրենց ուժը, ինչն օգնեց մեզ այսօր ունենալ ավելի լավ միջոցառում, որովհետև իրենց ուժը տվեց փառատոնին ավելի լայն մասշտաբ»,- նշել է Paraton.am-ի գործադիր տնօրեն Սվետա Ադամյանը։

«Ֆիլմի նկարահանմանը մասնակցել են պատմաբաններ, հոգեբաններ, սոցիոլոգներ, մտավորականներ։ Փորձել ենք հասկանալ մեր մասին՝ թե ովքեր ենք մենք։ Բոլոր ժամանակներում՝ մեր պատմության մոտ 6․000 տարիների ընթացքում, մենք միշտ հաջողել ենք այն  ժամանակ, երբ եղել ենք միասնական, երբ եղել ենք հավաքված՝ մի բռունցքի նման ու նայել մեկ ուղղությամբ»,- նշել է ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Արթուր Կարապետյանը։

«Հայը շատ հպարտ է, և չնայած պատմության ընթացքում ունեցած իր պարտությունների, մնացել է անկոտրում։ Հայը պետք է շարունակի ապրել նույն ոգով և կարող է հաղթել միայն ինքնաճանաչման և ինքնահարգանքի միջոցով»,-նշել է Երևանի Ֆ. Նանսենի անվան N 150 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակրետուհի Մառլենա Առուստամովան:

«Ողջունում եմ անչափ ԱրարատԲանկին, որ միշտ մեր ազգային արժեքների կողքին է և ամեն բան անում է, որպեսզի մեր արժեքները ավելի մնայուն լինեն, մեր երիտասարդները, երեխաները մեծանան այդ ոգու մեջ», - նշել է  ինֆլյուենսեր-պրոդյուսեր Մարի Ավանեսյանը։

Փառատոնի մասնակիցները կրում էին հայոց արքայատոհմերի՝ Արշակունիների, Բագրատունիների, Արտաշեսյանների զինանշանով շապիկներ, ինչը խորհրդանշական էր։

Փառատոնի ընթացքում տարբեր թեմաներով ներկայացված միջոցառումները  գոհացրեցին այցելուներին և շատերին նոր գիտելիքներ փոխանցեցին հայկական մշակույթի և ազգային արժեքների վերաբերյալ։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

Էջը թարմացվել է` 22.07.2025 | 18:42

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: