header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Փոխանցման 1% հատուկ սակագին՝ ԱրարատԲանկի հաճախորդների համար
Կիսվել`
19.05.2025

Փոխանցման 1% հատուկ սակագին՝ ԱրարատԲանկի հաճախորդների համար


Այսուհետ ԱրարատԲանկի  հաճախորդները Moneytun միջազգային արագ դրամական փոխանցման համակարգի միջոցով դեպի ԱՄՆ (Կալիֆորնիա և Նևադա) փոխանցման համար վճարելու են աննախադեպ 1% հատուկ սակագին։ Իջեցված սակագներ են գործում նաև դեպի ՌԴ, Եվրոպա և Հնդկաստան ուղղությունների համար։

Փոխանցումները կարելի է իրականացնել առանց հաշվի բացման րոպեների ընթացքում։

Հատուկ առաջարկը գործում է մինչև հուլիսի 7-ը ներառյալ։

ԱրարատԲանկը և Moneytun միջազգային արագ դրամական փոխանցման համակարգը համագործակցում են ավելի քան 10 տարի՝ հաճախորդների համար ապահովելով ինչպես անվտանգության բարձր մակարդակ, այնպես էլ արագ, հուսալի և արդյունավետ լուծումներ։  

Մանրամասների համար այցելեք ԱրարատԲանկի ցանկացած մասնաճյուղ, բանկի պաշտոնական կայք կամ զանգահարեք +374 10 59 23 23:

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Էջը թարմացվել է` 19.05.2025 | 20:41

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: