ԱրարատԲանկի հովանավորությամբ կայացավ «Արցախ» նվագախմբի առաջին մեծ համերգը
Մայիսի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ աննախադեպ մշակութային իրադարձություն՝ «Արցախ» կամերային նվագախմբի առաջին մեծ ելույթը։ Դահլիճը լեփ-լեցուն էր․ հայտնի հյուրեր, համերգասրահի միջանցքում իրարանցում և զրույցներ երաժշտությունից։
««Արցախ» կամերային նվագախումբ անունն ինքնին արդեն իսկ տարողունակ հնչողություն ունի և սա զուտ բառակապակցություն չէ։ Պետք է արձանագրենք, որ ի պատիվ Արցախի և Արցախի կառավարության, 2004թ․-ին նվագախումբը ստեղծվել է արցախահայ ունկնդիրների համար։ Այսօր մենք բոլորս հավաքվել ենք՝ մեկս մյուսին դրական լիցքեր փոխանցելու համար և նպաստելու, որպեսզի Արցախի կամերային նվագախումբն ավելի մեծ բեմերում հանդես գա»,- նշել է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։
«Մեզ հետ նույն բեմում է համաշխարհային արտիստ Սերգեյ Խաչատրյանը։ Սա առաջին հերթին կարևոր է մեզ համար, մեր նվագախմբի համար։ Նման սոլիստի հետ ելույթ ունենալն արդեն մեծ չափանիշ է, իսկ որոշակի բարձունքի հասնելուց հետո պետք է միայն վեր ձգտել։ Մեզ համար շատ կարևոր է, երբ ֆինանսական կառույցը՝ ԱրարատԲանկը, գնահատում է դասական երաժշտությունը և աջակցում նրա զարգացմանը մեր երկրում»,- նշել է «Արցախ» նվագախմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր Նարեկ Հախնազարյանը:
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից
Էջը թարմացվել է` 19.12.2025 | 06:57
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: