ԱրարատԲանկը՝ «Տարվա խոշոր ընկերություն» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում
2024թ․-ի դեկտեմբերի 13-ին DoubleTree by Hilton հյուրանոցում կայացած Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) առաջին «Նվիրում» մրցանակաբաշխության ժամանակ ԱրարատԲանկն արժանացել է «Տարվա խոշոր ԿՍՊ ընկերություն» գլխավոր մրցանակին։
Մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր ԱյՍիՍի Հայաստանի ազգային կոմիտեի կողմից՝ համաշխարհային ԱյՍիՍի կազմակերպության աջակցությամբ։ Միջոցառման նպատակն էր ճանաչել և գնահատել հայկական և միջազգային բիզնես ընկերությունների ներդրումը շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական աջակցության և պատշաճ կորպորատիվ կառավարման ոլորտներում։
ԱյՍիՍի Հայաստանի ազգային կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Կարել Հոֆստրան նշեց. «ԱրարատԲանկի նվիրվածությունը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներին օրինակելի է: Բանկը ցուցաբերել է առաջնորդություն՝ ներդնելով կայուն զարգացման գործելակերպ և խթանելով դրական փոփոխություններ մեր հասարակության մեջ: Այս մրցանակը վկայում է նրանց ջանքերի և իրական ազդեցության մասին»:
Մրցանակաբաշխության հաղթողները որոշվել են հեղինակավոր և անկախ ժյուրիի կողմից, որի կազմում ընդգրկված էին՝ ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնկը, Սան Խոսեի պետական համալսարանի 30-րդ (նախկին) նախագահ, Համալսարանների և քոլեջների կառավարման խորհուրդների գործադիր փոխնախագահ Մերի Փափազյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը և Հիմնադրամների խորհրդական (Գիտական նորարարության և կրթության կենտրոն հիմնադրամ) Րաֆի Բաղդջյանը։
«Նվիրում 2024» մրցանակաբաշխության մյուս անվանակարգերում հաղթող են ճանաչվել Գրանթ Թորնթոն ՓԲԸ-ն «Տարվա ՓՄՁ ընկերություն» անվանակարգում, իսկ «Տարվա ԿՍՊ առաջնորդ» անվանակարգում՝ Յուքոմ ՓԲԸ-ի ղեկավար Ռալֆ Յիրիկյանը։
Կապված նորություններ
- 05.11.2024 ԱրարատԲանկը՝ AMX 2024 մրցանակաբաշխության հնգակի մրցանակակիր ԱրարատԲանկը 2011թ․-ից ի վեր Հայաստանի արժեթղթերի շուկայի ակտիվ մասնակից է և պարբերաբար արժանանում է հեղինակավոր մրցանակների
- 15.11.2024 ԱրարատԲանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը ներդրողների հետ հարաբերություններում Մրցանակը շնորհվել է The Global Banking and Finance Review ի կողմից
- 28.11.2024 ԱրարատԲանկը արժանացել է Visa-ի «Ամուր գործակցություն» մրցանակին Մրցանակը շնորհվել է Visa Cashless Forum-ի անդրանիկ միջոցառման ընթացքում
Էջը թարմացվել է` 22.01.2025 | 16:07
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: