Օնլայն բանկինգ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Զգուշացեք հեռախոսային խարդախություններից
Կիսվել`
12.10.2021

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Զգուշացեք հեռախոսային խարդախություններից


Հարգելի՛ հաճախորդներ,

Հայաստանի Հանրապետությունում վերջերս մեծ տարածում են ստացել հեռախոսային խարդախությունները։ Ուստի, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը զգուշացնում է, որ Բանկի հեռախոսային կենտրոնի աշխատակիցը․

  • հեռախոսազրույցը սկսում է հայերեն լեզվով
  • զանգահարում է Բանկի հեռախոսահամարից
  • հարցադրումների միջոցով չի փորձում կորզել տվյալներ հաճախորդի վարկային/դեբետային քարտի նիշերի, PIN կոդի, CVV/CVC ծածկագրերի և բանկային հաշվի վերաբերյալ։

ՀԻՇԵՑՈՒՄ․ Զեղծարարները զանգահարում են «իրենց զոհերին» և ներկայանում որպես բանկի աշխատակիցներ: Հեռախոսազանգի ընթացքում փորձում են պարզել հաճախորդի ֆինանսական և անձնական տվյալները, որոնք հետագայում օգտագործվում են զոհի ֆինանսներին հասանելիություն ստանալու համար: 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Զեղծարարները շատ լուրջ պատրաստված հոգեբաններ են (որոնց խոսքը առաջին հայացքից շատ պարզ ու համոզիչ կարող է թվալ) և տարատեսակ հարցադրումների միջոցով ունակ են ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները։  Որևէ կասկածի դեպքում հորդորում ենք չտրամադրել տեղեկատվություն, դադարեցնել հեռախոսազրույցը և զանգահարել բացառապես ՔԱՐՏԻ ԴԱՐՁԵՐԵՍԻՆ ՆՇՎԱԾ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐԻՆ՝ (+374) 10 59 23 23։

Էջը թարմացվել է` 12.10.2021 | 17:45

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: