Օնլայն բանկինգ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը զգուշացնում է
Կիսվել`
20.08.2021

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը զգուշացնում է


Առցանց հարթակով ծառայությունների մատուցման հնարավորությունների ընդլայնման հետ մեկտեղ ի հայտ են գալիս զեղծարար գործարքներ իրականացնող ավելի հնարամիտ և գրագետ գործող հանցավոր խմբեր և, հետևաբար, աճում է դրանց թիվը։ Ուստի, ԱրարատԲանկը հորդորում է.

  1. չմուտքագրել քարտային տվյալները, այն է՝ քարտի համարը, գործողության ժամկետը, CVV/CVC (քարտի դարձերեսին նշված եռանիշ ծածկագիր) և 3D Secure ծածկագրերը, կասկածելի կայքերում կամ այլ կապուղիներով ստացված  հղումներում։
  2. չմուտքագրել քարտային տվյալները էլեկտրոնային փոստով ստացված հարցաշարերում, տարբեր խաղարկություններին մասնակցության առաջարկներում կամ գայթակղիչ գնային առաջարկ ներկայացնող կայքերում։
  3. չփոխանցել քարտային տվյալները այլ անձանց տարատեսակ սոցիալական կայքերի և հավելվածների միջոցով։
  4. չմուտքագրել քարտային տվյալները այն կայքերում կամ հավելվածներում, որտեղ հնարավոր է առաջանան ամսական բաժանորդագրության կամ այլ պարբերական վճարումներ։

Հաշվի առնելով, որ քարտի տվյալների օգտագործման հետ կապված խարդախության դեպքերի թիվն օրեցօր աճում է՝ ԱրարատԲանկը զգուշացնում է, անկախ նրանից, թե որ բանկի հաճախորդ եք հանդիսանում, ավելի զգոն լինել և հետևել ԱրարատԲանկի խորհուրդներին։   

  1. Էլեկտրոնային վճարումների համար ունենալ առանձին քարտ՝ սահմանափակ գումարով:
  2. Քարտը որևէ կայքում գրանցելիս ուշադիր ընթերցել կայքի կանոնները և տեղեկանալ վճարման պայմաններին։
  3. Գրանցել հեռախոսահամարը բանկում՝ քարտով կատարված գործարքների մասին SMS հաղորդագրություն ստանալու համար։
  4. Ուշադիր լինել բանկից ստացված հաղորդագրություններին։
  5. Պարբերաբար հետևել քարտի ընթացիկ շարժին և մնացորդին։
  6. Կասկած հարուցող գործարքների դեպքում անմիջապես կապ հաստատել ձեզ սպասարկող բանկի հետ։

Էջը թարմացվել է` 20.08.2021 | 15:25

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: